35-ամյա կորեացի փոփ-աստղ, ռեփեր PSY-ը ներկայացրել է իր նոր`«Gentleman» տեսահոլովակը: «Gangnam style»-ի հերոսներից մի քանիսը կրկին նկարահանվել են այս տեսահոլովակում: Այստեղ էլեկտրոնային երաժշտության տակ ցուցադրվում է ծիծաղաշարժ իրավիճակներ, որի հեղինակը հենց երգիչն է: Համացանցում դեռ երեկ է տեղադրվել այն, բայց հասցրել է մոտ 14 միլիոն անգամ դիտվել: Տարբեր սոցցանցերում քննարկվում է այն հարցը, թե արդյոք PSY-ի նոր «Gentleman» տեսահոլովակը կունենա նույն դիտողականությունը, որը «Gangnam style»-ն ունի: Նշեմ, որ «Gangnam style»-ը դիտել է մեկ ու կես միլիարդից ավելի մարդ: