Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհեր-Լիլուս» ՍՊԸ–ն` ի պատասխան ՊԵԿ պարզաբանմանը

Ապրիլ 14,2013 15:45

«Տարօրինակ է, որ ժողովրդավարական երկրում պետական մարմինը զարմանք է արտահայտում, երբ քաղաքացու խոսքը հանրությանը հասանելի է դառնում մամուլի միջոցով: Վթարի հետևանքով ցնդած սոդիումի մաքսային ձևակերպման մասին: Երբ այս վթարը տեղի ունեցավ, անմիջապես դիմեցինք բոլոր պատկան մարմիններին, նրանք արձանագրեցին դեպքը, սակայն աշխատակիցների դանդաղկոտության, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, անտարբերության, որոշ դեպքերում նաև տգիտության պատճառով վնասված մեքենան երկար ժամանակ չէին թողնում, որ դուրս գա ՀՀ-ից: Այն ժամանակ, երբ պատկան մարմինները բարդացնում էին իրավիճակը, մենք դիմեցինք ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վարչապետին դիմելուց հետո հարցն անմիջապես լուծվեց: ՊԵԿ-ը շարունակեց անհիմն արդարացումները, ինչպես միշտ մեղքը բարդելով այլոց վրա:

Հարց է առաջանում, եթե ամեն ինչ կարելի էր այդպես արագ լուծել, ինչու միայն վարչապետի միջամտությունից հետո կարգուկանոն հաստատվեց: Եթե նմանատիպ իրավիճակում հայտնվում է ՀՀ քաղաքացին և հարցը լուծվում է միայն վարչապետին և նախագահին դիմելուց հետո, ապա էլ ինչի համար են ձեռնարկատերերը հարկեր վճարում, որ աշխատավարձ տան ձեր կառույցին: Մենք ոչ մեկին հեղինակազրկելու կարիք չունենք, ՊԵԿ-ի հեղինակության մասին կարող եք հարցումներ կատարել և տեղեկանալ ձեր հարևաններից, ընկերներից, բարեկամներից, ովքեր զբաղվում են մանր ու միջին բիզնեսով: Մենք ընդամենը պաշտպանվում ենք օրենքի շրջանակներում: Շարունակաբար դատարանին դիմելը, հաշիվների վրա կալանք դնելը հղումներ են Ձեր կառույցի որոշ աշխատակիցների գործունեությունից: Ահաբեկման մասին. Իսկ Դուք համոզված եք, որ Ձեր աշխատակիցները գործել են օրենքի սահմաններում, թե Ֆինանսների նախարար Գաբրիելյանից եք օրինակ վերցնում, երբ ԱԺ նիստում ուղղակիորեն փորձում էր պաշտպանել հարկային աշխատակիցների գործունեությունը, որոնք անօրինական են ճանաչվել դատարանի կողմից: (Պատգամավոր Է. Մարուքյանի և Ֆինանսների նախարար Գաբրիելյանի հարց ու պատասխանին կարող եք ծանոթանալ այստեղ:)

Ձեր տրամաբանությունը, թե իբր ճնշումների նկատմամբ մեր պաշտպանական ռեակցիան ուղղորդված է, առնվազն ծիծաղելի է: Մենք առաջնահերթ այս հարցով դիմել ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Երկրում դժգոհության ծիլերի ցանողը հենց Ձեր կառույցի որոշ ներկայացուցիչներն են, որոնց «քաջագործությունների մասին» խուլ պետք է լինել, որ չլսել: Կարծիք է ձևավորվում, որ Ձեր կառույցի ներկայացուցիչներն ուղղորդված են և օգտագործվում են որոշ ուժերի կողմից երկրում դժգոհություններ առաջացնելու համար: ՄՀԵՐ-ԼԻԼՈՒՍ ՍՊԸ-ն աշխատում է Լոռու և Շիրակի սոցիալապես անապահով մարզերում, որի շնորհիվ բազմաթիվ հայորդիներ չեն արտագաղթում: Հուսով եմ, բոլոր հարցերը արդարացիորեն կլուծվեն և այս, թեկուզև տհաճ միջադեպերը կհարթվեն և որոշակիորեն կնպաստեն գործարար և ՊԵԿ համագործակցությանը»։

 Մհեր Լիլուս ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930