Երեկ երեկոյան ծանր վիրավորվել է Ադրբեջանի բանակի ենթասպա Ռամիլ Հուսեյնովը, միջոցներ են ձեռնարկվում նրան ուղղաթիռով Բաքու տեղափոխելու համար, փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը:
Ադրբեջանական լրատվամիջոցի վկայությամբ` զինծառայողը ներքին վերջույթի վնասվածք է ստացել «խոշոր տրամաչափի գնդացիրներից հայկական կողմի բացած կրակի հետեւանքով»:
Միաժամանակ, չի նշվում, թե հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծի որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը: Հաղորդվում է միայն, որ Հուսեյնովը Թերթերի շրջանից է:
«Ազատություն» ռադիոկայան