ՄԱԷ-ում ընթացող «Դուբայ Օփեն» 15-րդ մրցաշարում հայտարարված մեկօրյա հանգիստը լավ չանդրադարձավ հայ շախմատիստների մրցելույթների վրա:
6-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը կես միավոր վաստակեց, իսկ մեր մյուս հինգ շախմատիստները պարտություն կրեցին: Հաջորդ օրը Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հովիկ Հայրապետյանը կեսական միավոր վաստակեցին, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Լիլիթ Գալոյանը հաղթանակ տարան, իսկ Մարկ Բասենցյանը պարտություն կրեց: Յոթ տուրից հետո հայ շախմատիստները մրցաշարային աղյուսակում դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ:
7. Վլադիմիր Հակոբյան 5,5
16. Գաբրիել Սարգսյան 5,0
19. Տիգրան Լ. պետրոսյան 5,0
43. Հովիկ Հայրապետյան 4,5
69. Մարկ բասենցյան 4,0
75. Լիլիթ Գալոյան 4,0
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ