Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Սանկտ-Պետերբուրգի «SPb Chess Fed»-ի կազմում նվաճեց Ռուսաստանի թիմային չեմպիոնի կոչումը:
Չեմպիոնության համար պայքարն ընթանում էր «SPb»-ի եւ «Malakhit»-ի միջեւ: Ու չնայած Սերգեյի թիմը եզրափակիչ տուրում 2,5:3,5 հաշվով պարտվեց «PGMB Rostov»-ին, սակայն «Malakhit»-ն էլ ոչ ոքի արեց «Nashe Naslediye»-ի հետ եւ վաստակած թիմային միավորներով՝ 11,0, թիմերը հավասարվեցին: Շնորհիվ անհատական միավորների ավելի լավ արդյունքի՝ 26,0-ը 24,5-ի դիմաց, «SPb Chess Fed»-ը դարձավ Ռուսաստանի թիմային չեմպիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ