Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուեւը խոսել է մարզական կարիերան ավարտելու պատճառի մասին:
Նրա խոսքերով, Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից առաջ որոշել էր բժշկական հետազոտություններ անցնել եւ այդ ժամանակ էլ լուրջ խնդիր է ի հայտ եկել, որի մասին ինքը կասկածել անգամ չէր կարող: Բժիշկները նրա գլխուղեղում հայտնաբերել են բարորակ ուռուցք, որը վիրահատությամբ հեռացվել է Գերմանիայում: Հենց դա էլ կանխորոշել է նրա ռինգից հեռանալը:
Նիկոլայ Վալուեւը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 52 մենամարտ, որոնցից հաղթել է 50-ում: Նա ՌԴ պետդումայի պատգամավոր ընտրվել է 2011 թվականին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ