Տաշքենդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որոնցում մեդալներից բացի խաղարկվում էին նաեւ 2014 թվականի օգոստոսին Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հայաստանի տղաների հավաքականն ընդհանուր թիմային պայքարում 117,7 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը եւ առավելագույն՝ 2 վարկանիշ նվաճեց: Դրա փոխարեն անմասն մնացին մեր աղջիկները, որոնք բավարարվեցին թիմային 18-րդ հորիզոնականով: Գոնե մեկ ուղեգրի արժանանալու համար մեր թիմը պետք զբաղեցներ առնվազն 15-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ