Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի թեմի առաջնորդ . «Եթե ոստիկանությունը թերանում է, դա մեր թերացումն է, ո՞ւմ վրա ենք հոխորտում» (ֆոտոշարք)

Ապրիլ 13,2013 22:35
PrevPhoto
NextPhoto

Այսօր Գյումրու Վարդան  Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ոստիկանների տոնի  առթիվ մեծարեցին այս համակարգի աշխատակիցներին`ոմանց  պատվոգրեր  հանձնելով,  նրանց պատվին համերգ կազմակերպելով:

Առաջինը  ելույթ ունեցավ Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որն իրեն հատուկ օբյեկտիվությամբ թեև կարևորեց ոստիկանների դերը պետության կայացման գործընթացում, բայց միաժամանակ  ցույց տվեց, որ որոշ հարցերում համաձայն չէ նրանց հետ:  Հոգևոր առաջնորդը ոստիկաններին ողջունեց Քրիստոսի հարության ավետիսով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց», որին  դահլիճը միաբերան արձագանքեց. «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Այնուհետ  սրբազանը շարունակեց. «Մեծագույն ուրախություն է Հայոց պետականության կարևորագույն հաստատություններից մեկի 95-ամյակը նշել: Որևիցե  մի պետություն,  որևիցե մի իշխանություն, որևիցե  մի երկիր, որն ունի դրոշ և զինանշան, պարտավոր է ունենալ բանակ, և պարտավոր է ունենալ ներքին կարգուկանոնը հսկող, պահպանող, օրինականությունը և իրավունքը  պահպանող  ոստիկան»:

Սրբազանը նշեց, որ թեև ոստիկանությունը վերածվել է միլիցիայի, հետո` դարձյալ ոստիկանության,  սակայն անունը փոխվել է, բովանդակությունը  միշտ մնացել է  նույնը` պահպանել ներքին կարգ ու կանոնը: «Ամեն մի հայրենասեր մարդ, ով սիրում է  իր հայրենիքը,  իր պետությունը, պարտավոր է կանգնել ինչպես բանակի, այնպես էլ ոստիկանության կողքին», -ասաց Սրբազանը:

Նա նաև ասաց, որ  14 տարի շարունակ` այն օրից, երբ պատիվ է ունեցել  կարգվել  Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ, շփվել է  բոլոր ոստիկանապետերի ու շարքային ոստիկանների հետ, և վստահաբար այն կարծիքին հանգել,  որ մեր ոստիկանների ճնշող մեծամասնությունը  պարկեշտ  ու լավ մարդիկ են: «Պարզապես երբեմն այնպիսի իրավիճակների մեջ  են հայտնվում, որ շատ հասկանալի ու ըմբռնելի չէ շատերի համար , նաև գուցե երբեմն ինձ համար, բայց երկրի  ներքին կարգ ու կանոնը պահանջում է հաճախ  անել այն, ինչ որ  հասկանալի չէ ուրիշների համար:  Ինչո՞ւ  համար եմ այս ամենը ասում, որովհետ անցած օրերի ընթացքում էլ շատ շահարկումներ եղան, բայց  փառք ու պատիվ մեր ոստիկանության աշխատակիցներին, որ կարողացան ամեն ինչ խաղաղության և կարգ ու կանոնի մեջ պահել: Եվ գոնե այս փորձությունը, որը անցած օրերին մեզ բաժին հասավ,  կարողացանք հաղթահարել  առանց զոհերի , և դա իրոք ոստիկանության պատիվն է»:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նաև շեշտեց, որ եթե ոստիկանությունում կան թերություններ, ապա դա մեր  թերություններն են ու ո՞ւմ վրա ենք հոխորտում: Սրբազանը նաև մաղթեց, որ ոստիկանությունում սկսված լուրջ բարեփոխումները Աստծո օրհնությամբ   իրենց տրամաբանական, ճիշտ  «վախճանին» հասնեն: «Թող երկիրը խաղաղ լինի, թող երկրում ոչ մի անօրինականություն չլինի, որպեսզի ոստիկանները ստիպված չլինեն ուժ կիրառելու ու օրինականություն հաստատելու  և թող իրենց համար լինի խաղաղ երկինք, բարի ծառայություն»,-մաղթեց սրբազանը: Նա  խոսքը ավարտեց նույն Ավետիսով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Գարիկ says:

    Հա, ճիշտ ա ասում Շիրակի թեմի առաջնորդը, որ եթե ոստիկանը թերանում ա ,դա մեր թերացումն ա:Հետաքրքիր ա իմանալ, անձամբ ինքը որտեղ ա թերացել, ՛՛շատ օբյեկտիվ՛՛ հոգևորականը թող մի ասի: Հա էն որ հիվանդանացի կողքին էր? գտնվում Շիրակի թեմի առաջնորդի երկհարկանի առանձնատունը, Մալաթիա ,թե ՛՛Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՛՛ կլինիկայի? կողքին, մի հատ թող հիշացնի էլի: Թերացումներից խոսող հոգևորականը:

  2. Garegin J says:

    1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
    2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
    3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

  3. Garegin J says:

    Կար ժամանակ որ լուրեր եին պտտվում թե Շիրակի հոգեվոր թեմի արաջնորդը կարգին գործեր է անում, բայց ՀՀ կաթողիկոսը նրան էլ չաջակցեց ու սա էլ տակը լցրեց: Հեգնանքս տեղին է ու դիպուկ, ես ատում ու զզվում եմ նման հոգեվորականներից,որոնք իրենց պահվացքով սղալ կողմնորոշման են տանում ժողովրդին:Էս ու սրա տիպի տերտերները խաղտում են Աստծո 10 պատվիրաններից (էս պարագայում)”ՍՈՒՏ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԻ ՏՈՒՐ”-ը:Սրանք որ կոչվածեն Աստծո Խոսքը մեզ սովորական մահկանացուներիս հասցնել,ավելին պարզաբանել Խոսքի խորհուրդը,ՍՏՈՒՄ են,ՍՈՒՏ են վկայում, թե էս մենթերը լավն են (Էս առումով): ՍՈՒՏ է, ՄԵՂՔ Է
    …վստահաբար այն կարծիքին հանգել, որ մեր ոստիկանների ճնշող մեծամասնությունը պարկեշտ ու լավ մարդիկ են: «Պարզապես երբեմն այնպիսի իրավիճակների մեջ են հայտնվում, որ շատ հասկանալի ու ըմբռնելի չէ շատերի համար , նաև գուցե երբեմն ինձ համար, բայց երկրի ներքին կարգ ու կանոնը պահանջում է հաճախ անել այն, ինչ որ հասկանալի չէ ուրիշների համար:
    ՍՈՒՏ է, ՄԵՂՔ Է
    Գրված է,որ Սուտ վկայությունից կարող ե մի այնպիսի բան վատ ծագել ,որ չէիր էլ պատկերացնի:Բա դուք (հոգնակի առումով) ոնց եք ձեզ թույլ տալիս Հոգեվորականի համազգեստ կրել, այ ձեր մեջ ավելի քան ՎՍՏԱՀ եմ,որ ԿԱՆ իսկական հոգեվորականներ, իսկ դուք տերիտորյայի պայքար տանողներ եք,Վախենամ դա արժանացնի կաթոլիկ եկեղեցու ճակատագրին վեհաշուք, բայց դատարկ եկեղեցիներ:
    Ձեր ՍՈՒՏը աններելի է, Ապաշխարեցեք պարոնայք տերտերներ ու միք աղտոտի Հայ Հոգեվորականի Սրբված Սքեմը, Ապաշխարեցեք ու ամեն ինչն ԻՐ Անունով Կոչեք:Ինչպես եք նման մենթերին, որ կարող են թեկուզ մատ բարձրացնել ազնիվ մարդկանց վրա, է չեմ ասում կնոջ վրա,արավել ևս մարդկանց ՍՊԱՆԵԼ(ՄԻ ՍՊԱՆԻ),կոչում “պարկեշտ”,իսկ ուր մնաց պարկեշտությունը: Այ սա հենց ձեր նման է Սուրբ Սքեմով սուտ հոգեվորական:Ապաշխարեցեք քանի որ Դատաստանը մոտ է:
    Անհանդուրժողականությամբ հայ-քրիստոնյա

  4. Գարիկ says:

    Էս հոգևորականը, ոնց պատմում եմ իմ գյումրեցի ընկերները, Շիրակի թեմը թիմ է իսկական դարձրել, մի անգամ որոշեցի նայել Աջապահյանի քարոզները, լսեք, ավելի զիլ գողական չէի տեսել, էդ ոնց ա մատը թափ տալիս իրա հոտի վրա, բա դա խոնարհության մասին է խոսում? ու ընդհնարապես , շատ մեծամիտ ու վեհանձն ՝բառի՝ վերջին, վատ իմաստով մարդ է , էն Նավասարդին էին ՞Բենթլի՞ ասում, բայց էս Աջապահյանը դրա ձեռքերին իր պահվածքով ջուր չի կարա լցնի: Եսվ հետևում եմ բոլոր հայ հոգևորականներին , փորձում տեսնել ով է իրապես ծառայում Աստծուն, իսկ ով ՝ դրանից բիզնես է սարքում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930