Սան Մատեոյի հրեական համայնքի կենտրոնում բացվել է թուրքահայ լուսանկարիչ Էլյա Գահվեջյանի ցուցահանդեսը: Հայտնում է «Սան Մատեո քաունթի թայմս» թերթը:
Գահվեջյանը, որը մահացել է 1999թ., ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները արել է 1924թ.: Թեպետ որոշ կադրեր բեմականացված են, սակայն լուսանկարների մեծ մասը պատահականության արդյունք են:
Ցուցահանդեսը կոչվում է «Էլյա Գահվեջյան՝ անտեսանելի լուսանկարիչը», որն անվանվել է հիմք ընդունելով նրա մականունը, ինչը խոսում է իր ամաչկոտությունը, մշակութային խոչընդոտները և սահամանփակումները հաղթահարելու իր ունակության մասին:
Գահվեջյանը ծնվել է 1910թ. Արևմտյան Հայաստանում: Իր երիտասարդության տարիներին բազմաթիվ սարսափելի իրողությունների միջով է անցել: 14 տարեկանում նրան ուղարկել են Նազարեթ մանկատուն, որտեղ իր ուսուցիչը ոգեշնչել է իրեն լուսանկարիչ դառնալ:
Կարդացեք նաև
Մայիսի 9-ին ցուցահանդեսի շրջանակներում արվեստագետի կյանքի և գործունեության մասին կխոսեն նրա թոռնուհին՝ Լաուրա Տրդատյանը և ընտանիքի այլ անդամները: Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 30-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ