Տաշքենդում այսօր ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Պայքարը եզրափակելու հնարավորությունն ընձեռվել էր գերծանր՝ +94 կգ քաշային տղաներին: Եվ վերջին օրը գերազանց հանդես եկավ Սուրեն Մարտիրոսյանը: Հայաստանցի մարզիկը երկամարտում ցույց տվեց 365 (165+200) կիլոգրամ եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Սուրենը ամբողջ յոթ կիլոգրամով ետ թողեց երկրորդ տեղն զբաղեցրած իրանցի Ալիռեզա Սոլեյմանիին:
Սուրեն Մարտիրոսյանը դարձավ Հայաստանի տղաների եւ աղջիկների ամբողջական հավաքականների միակ ներկայացուցիչը, որ Ուզբեկստանի մայրաքաղաքում մեդալ նվաճեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ