Լրահոս
Օրվա լրահոսը

Los Angeles Times. «Պապի նկարը՝ Սիրիայի պատերզամը լուսաբանելու ներշնչանք»

Ապրիլ 13,2013 19:56

«Լոս Անջելես թայմս» թերթը, հրապարակելով Դենվերում հաստատված  լուսանկարիչ Նիշ Նալբանդյանի Սիրիայի հակամարտության մասին աշխատանքները, գրում է՝ նա մոտոցիկլետով շրջել է աշխարհով մեկ ու լուսանկարներ արել: 2009թ. իր եղբոր հետ մոտոցիկլետով Սան Դիեգոյից գնացել է Կահիրե` այցելելով նաև Սիրիա, որտեղ ծանոթացել են Դարա քաղաքի բնակիչների հետ, հենց այդ քաղաքից էլ սկսվել է մինչև հիմա շարունակվող հեղափոխությունը: Այդ մարդիկ իր մտքում էին, երբ սկսվեց ապստամբությունը: Վերջերս Նալբանդյանը վերադարձել էր Սիրիա ու լուսանկարել պատերազմի մեջ գտնվող մարդկանց:

Այս աշխատանքների նկարագրության մեջ Նալբանդյանը գրել է. «Ես ընտրել եմ այս ոճը, քանի որ ինձ հետաքրքրում է, թե ինչպես են մարդիկ ապրում հակամարտությունների մեջ, ինչ ազդեցություններ է այն ունենում, ու ես տարված էի այս մարդկանց զգացումները պատկերող լուսանկարներ անելու գաղափարով: Ես իմ պապի մի հին նկար ունեմ, որն արվել է 1915թ, երբ նա փախել էր՝ փրկվելու Հայոց ցեղասպանությունից: Նա լուսանկարվելու ավանդական դիրք է ընդունել այդտեղ: Լուսանկարը հավանաբար իր Սիրիա գնալու ճանապարհին է արված: Երբ սկսեցի գործի անցնել, ես այդ նկարն ունեի իմ մտքում, բայց ավելի ժամանակակից ոճով»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930