Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի ոստիկանապետը` Արմեն Մարտիրոսյանին ծեծած ոստիկանի ու Րաֆֆիի «յանըմ ընդդիմություն» ստեղծելու մասին

Ապրիլ 13,2013 20:08

Այսօր Գյումրու  Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, առանց դրսից  եկած հյուրերի,  նշվեց  ոստիկանի օրը:

Aravot.am-ը Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս  կգնահատի ապրիլի 9-ին «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ծեծող  կարմիր բերետավորի պահվածքը, նման վարքագիծը հարի՞ր է ոստիկանին: «Ես միանշանակ այն համոզմանն եմ,  որ համարժեք պատասխան  է տվել ոստիկանը, որովհետև միշտ չէ այնպես, ոնց որ  մատուցում են: Կներեք հազար անգամ, բայց ճիշտ խոսալ կա էլի. մարդը պետք է իրա հարցերում, ամեն ինչում  ճիշտ լինի: Եթե անգամ ոստիկանը սխալ է ,  շատ հարցերում ու պարագաներում  մենք մեր սխալը ընդունում ենք , ասում ենք, որ սխալ ենք եղել, բայց  ի վերջո պետք է ճիշտ մատուցվի հանրությանը և ժողովրդին: Սկսեմ նրանից, որ առաջինը իրեն ճիշտ չի պահել նույն Արմեն Մարտիրոսյանը, մեր ոստիկանները ընդամենը պատասխան են տվել: Ուրիշ բան ասեմ, երևի թե  ճիշտ էլ չէր լինի, որ պատասխան էլ չտային, ո՞նց եթե ինքը հարվածում է.. ոստիկանը հիվանդանոցում պառկած է ուղեղի ցնցումով», -ասաց ոստիկանապետը:

Մեր ճշգրտող այն հարցին` Արմեն Մարտիրոսյանին հարվածող ոստիկա՞նն է   պառկած հիվանդանոցում, պարոն Բաբակեխյանը  հաստատեց` կրկնելով. «Հա, բա  իհարկե, ինքը հիվանդանոցում ուղեղի ցնցումով պառկած է: Ինչի՞ պետք է անպայման ոստիկանին նսեմացնենք, նվաստացնենք, իջեցնենք,  ինչ-որ մի մարդու բարձրացնենք, եթե նժարի վրա ենք դնում, ուրեմն պետք է հավասարաչափ գնա առաջ: Ես համարում եմ, որ ոստիկանները ճիշտ են վարվել, իրանք կատարել են իրանց պարտականությունը, էսօրվա վիճակով ոչ մեկն իրավունք  չունի ոստիկանի վրա ձեռք բարձրացնելու, ի՞նչ է դա նշանակում: Հասկացանք, տեղեր կան, պահեր կան, որ էդ նույն ոստիկանը…Ես էսօր թույլ  չեմ տա իմ ժողովրդի վրա որևէ մեկը ձեռք բարձրացնի , դուք տեսաք էսքան հանրահավաքներ եղան այստեղ, ոչ  մեկի հանդեպ ոտնձգություն չկատարվեց  կամ որևէ մեկի հանդեպ մի ավելորդություն ցուցաբերե՞ց մարզի ոստիկանությունը: Ո՛չ, թող հավաքվեն, ոչ մի խնդիր չկա, թո՛ղ ժողովուրդը  ընտրի: Արդյունքում էս նույն ժողովուրդը  խաբված մնած նույն Րաֆֆի Հովհաննիսյանի  կողմից, եկեք ճիշտ խոսանք էլի:  Չի կարելի մարդկանց օգտագործել, իսկ ես գտնում եմ, որ  որոշ մարդիկ, որոնք  ստեղծում են  «յանըմ ընդդիմություն», իրանք օգտագործում  են ժողովրդին: Չի կարելի նման բան անել», -ասաց Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը:

 Նունե   ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Չես հասկանում, սա ոստիկանի՝ թե քաղաքական գործչի գնահատական է:

  2. Բարոն says:

    Այդ դու ես ճիշտ, ամենամեծ սխալը քո ու քո նմանների ծնունդն է: Ախր հագիտ համազգեստը որ հանենք տակը գոնե մի չափալաղի բան չի մնա: Հուսով եմ մոտ է այն օրը, երբ կստանաք համարժեք պատասխան ու իրոք ուղեղի ցնցումով, եթե իհարկե ուղեղ ունեք, կպառկեք հիվանդանոցում:

  3. NNN says:

    Էս մարդը կարող է համակարգիչ չունի ու էդքան վիդեոները հաստատ չի նայել,թե ոնց է բերետավորը Արմեն Մարտիրոսյանին ծեծելուց հետո էլ Րաֆֆի Հովհաննիսյանին բրդբրդում: Լրիվ անտեղյակ է որ սաղ աշխարհը տեսել է , դրա համար էլ արխային ստում է:

  4. Hayk says:

    Ասա ոստիկանը ոնց կարա ուղեղի ցնցում ստանա, եթե ուղեղ չունի?
    Իհարկե, ոստիկանները 2008-ի մարտի 1-ին էլ ճիշտ վարվեցին, որ անմեղ մարդկանց ջարդեցին, հետո էլ գնդակահարեցին: Քո նման ձրիակեր ու անողնաշարավոր ոստիկաններն են, որ տզրուկի պես ժողովրդի արյունն են ծծում , ու ձեռ բարձրացնում ժողովրդի վրա:

  5. Համլետ says:

    Ասա էդ պիպիլները որ դոշիդ կախել էս,սուտ ու հավայի խոսելո՞վ ու ,,համարժեք պատասխան,, տալո՞վ էս ,,վաստակել,,…
    Ոստիկանը գեստապոյական չէ,նա մեր տված վարձատրության դիմաց՝ մեր անվտանգությունն ապահովող ծառայություն է,որին արգելված է քաղաքականությամբ զբաղվել և նման անհեթեթ,միակողմանի ու կանխակալ ,,վերլուծոթյուններ,, անել:

  6. Նորայր says:

    Հարգելիներս, եթե նախկին փոխոստիկանապետը և ներկայիս ԱԻ նախարարը համոզված է, որ «ոստիկանները (երևի նկատի ուներ ոստիկանությունը) պատժող օրգան են», ապա էս մեկն էլ, իհարկե կարդարացնի ոստիկանի ցանկագած դաժան և քստմնելի գործողություն: («Բոլորս էլ քննադատում ենք, որովհետեւ ոստիկանները պատժող օրգան են, դրա համար շատերը չեն սիրում:»)

  7. յանըմբաբակեխյան says:

    ԱՐԻ ՃԻՇՏԸ ՀԱՆԳԻՍՏ ԴԻՐ ԻՐԱ ՏԵՂԸ ՈՒ ԳՆԱ ՔՆԻ ,ՔՈ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԻ

  8. Արթուր says:

    Պարոն ոստիկանապետ, Դուք կարող եք չանհանգստանալ ուղեղի ցնցում ստանալու համար, քանի որ ցնցվելու բան էլ չկա:

  9. Hovsep says:

    Երևի ափսոսում ես, որ Երևանում չես եղել, մի երկու քացի էլ դու տաիր…. օօօօօ բառդօն գուցէ եղել ես ?

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/04/13/230775/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  10. susan says:

    հազիվ էլ ոստիկանի մեկնաբանությունը այսպիսին լինի, դրանց չեղած ուղեղում միայն ջարդել- փշրելն է.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930