Շարլ Ազնավուրը ֆրանսիական «RTL» ռադիոկայանում ապրիլի 12 –ի առավոտյան խոսելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասին՝ խնդրել է նրան «փոխել իր կարծիքն» ու «արագ անել» դա: Գրում է «Նուվել դ՛Արմենի» հանդեսը:
Խոսելով Սոցիալիստական կուսակցության մասին՝ երգիչն ասել է. «Իմ նյարդերի վրա ազդում է սոցիալիստական կուսակցությունը, որովհետև ամեն անգամ, երբ հայերին վերաբերող մի բան է լինում, նրանք մեր դեմ են քվեարկում»:
Այդպիսով Շարլ Ազնավուրը ակնարկում է Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման օրինագիծը, որն առաջ էր քաշել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, սակայն սոցիալիստները նրան մեղադրում էին, որ իր այդ քայլը միայն ընտրական նպատակներ է հետապնդում, մեկնաբանում է հանդեսն ու հիշեցնում, որ այդ օրենքի ընդունման հարցն առաջին անգամ առաջ են քաշել սոցիալիստները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Իսկ Շարլ Ազնավուրը տեղյակ է արդյոք, որ Առավոտ թերթի խմբագիրը արգելում է մեզ, դրսի հայերիս, խառնվել Հայաստանի գործերին.