Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ էր Լեւոն Զուրաբյանը ապրիլի 9-ին

Ապրիլ 13,2013 18:25

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը  պարբերաբար կրկնում էր, որ ՀԱԿ-ը այնտեղ  է, որտեղ ժողովուրդն է: Այսօր պարոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ւր էին ապրիլի 9-ի ոստիկանների հետ բախումների ժամանակ:

«Երեւանում, լավ, լավ անիմաստ գնահատականներ են, որոնց մեջ չեմ ցանկանում մտնել»,- Aravot.am-ին ասաց պարոն Զուրաբյանն ու հեռացավ:

Նա նաեւ  չցանկացավ  խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մասին. «Երբվանի՞ց եմ դարձել նրա խոսնակը: Հարցեր կան, որոնց մասին իմ կարծիքը նպատակահարմար չեմ համարում հրապարակել:  Այս երկրում ունենք քննադատության մի թիրախ՝ իշխանությունները, թույլ տվեք քննադատել միայն նրանց: Չեմ կարծում, որ իմ գործն է գնահատել տարբեր քաղաքական գործիչների գործը»:

Պարոն Զուրաբյանը նաեւ հիշեցրեց ՝ պատրաստ են ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար պայքարել այս իշխանությունների դեմ ավագանու ընտրություններում:  Նա նաեւ նշեց, որ հանդիպում են, բանակցում: Իսկ համագործակցության արդյունքները վստահեցրեց կերեւան առաջիկայում՝ թե ընտրություններից առաջ, թե ընթացքում եւ թե հետո:

Լրագրողներից մեկի հարցին, թե ապրիլի 9-ի իրադարձություններն ինչպես են ազդելու ավագանու ընտրությունների վրա, պարոն Զուրաբյանն ասաց. «Մենք մեր գործն ենք անում, ունենք հստակ ծրագրեր, նպատակներ, հստակ քայլեր ենք նախանշել եւ գիտենք՝ ինչ է պետք անել, որ երկրում ստեղծված իրավիճակում փոխենք իրավիճակը, ժողովրդին տանենք հաղթանակ: Թե որ քաղաքական ուժը ինչով է զբաղված լինելու այդ ընացքում, դա արդեն նրանց պետք է հարցնեք: Ձախողելու են, տապալելու են դա իրենց գործն է»:

Պարոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք, ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը ՀԱԿ տարբեր անդամների կողմից քննադատվեցին, իսկ ինչպե՞ս էր վարվելու ՀԱԿ-ը, եթե շարժման առաջնորդը լիներ, կտանե՞ր Բաղրամյան 26, ասաց. «Եկեք եթեներ չքննարկենք: Ես ոչ մեկի չեմ քննադատել: Իմ թիրախը միշտ եղել ու մնալու է իշխանությունները: Մեր պայքարը ժողովրդի պայքարն է ժողովրդավարության հաստատման համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930