Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏՁՄ 13-րդ համագումարը բացվեց

Ապրիլ 13,2013 17:58

«13-րդ համագումարը համընկել է մեր 13-ամյա գործունեությամբ, հասունացած կազմակերպություն ենք եւ ունենք բավականին մեծ բյուջե, իրականացրել ենք մեծ ծրագրեր»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում /ԻՏՁՄ/ 13-րդ համագումարի մասին նշեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների միության նախագահ Հովհաննես Ավոյանը:

Նրա պնդմամբ, թիրախային կետերից մեկը պետության հետ համատեղ աշխատանքն է, նրանք բացահայտում են բացթողումներն ու խոչընդոտները բիզնես ոլորտի, փորձելով լուծումներ տալ:

Համագումարի ընթացքում ներկայացվեցին ԻՏՁՄ 2012թ.-ի հաշվեռու եւ գործնական զեկույցները, 2013թ.-ին իրականացվելիք հիմնական ծրագրերը եւ նախագծերը:

ԻՏՁՄ 2013թ.-ի իրականացվելիք ծրագրերն են՝ միջազգային եւ տեղեկատվական տարածաշրջանային համագործակցություն, Հայաստանում Ռոբոտատեխնիկայի զարգացման եւ աջակցման ծրագիր, Հայկական Բաց Խաղ առաջնություն, ՏՀՏ Լիդերների հանդիպում-ֆորումներ:

Մեզ հետ զրույցում ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը (լուսանկարում) նշեց, որ միությունում  խնդիրներ կային էլեկտրոնային առեւտրի ենթակառուցվածքի ստեղծման եւ պետական գնումների հետ կապված, որը նախագահն էլ է շեշտադրել, բայց նրանք բացել են այդ խնդիրները հետազոտությունների միջոցով եւ ներակայացրել կառավարությանը.

«Ռոբոտաշինության հարցով մենք համագործակցություններ ենք արել, մարզային դպրոցներում ստեղծել ենք ռոբոտաշինության խմբակներ, որոնց շնորհիվ բուհեր կգնան մոտ 5000 պատրաստված ուսանողներ: 2-3 տարի հետո շուկայում բավական հզոր մարդիկ կունենանք»:

Պրն. Վարդանյանի խոսքով բոլոր երկրներում պետությունն է հիմնական լոկոմոտիվը, որը ԱյԹի ոլորտը զարգացնում է: Նա պնդում է, որ տեխնոլոգիական ձեռներեցությունը պետք է զարգացած լինի, որպեսզի կարողանանք խոշոր միջազգային ընկերություններ բերենք Հայաստան, դրա նպատակն էլ կլինի հայրենիք ներմուծել նոր մշակույթ, ստեղծել նոր կապեր, որը կօգնի զարգանալ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930