Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության օրվա անակնկալից մինչև հեռացում՝ սիրելի հեռուստաընկերությունից

Ապրիլ 13,2013 16:42

 

Ապրիլի 16-ին՝ ՀՀ Ոստիկանության օրը, Սոֆի Մխեյանը, Միհրան Ծառուկյանն ու Անգելինա Գասպարյանը միասին կկատարեն «Դու զավակն ես Աստծո տան» երգը: Հեղինակը Քնարիկ Սասունյանն է, այս մասին գրել է NEWS.am STYLE-ը: 

«Երգահանները երգ են գրում, դա Աստծո կողմից է տրվում: Այդպես էլ նաեւ ինձ հետ եղավ: Երգը ծնվեց եւ մենք որոշեցինք, որ այն կատարվի հենց ՀՀ Ոստիկանության տարեդարձի օրը», – պատմել է Քնարիկը:

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ևս նորություններ ունի. 2012 թվականի սեպտեմբերի 28-ի նրա մենահամերգի DVD տարբերակն արդեն Երեւանի խանութներում է:

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցին Քրիստինեն ասել էր, որ «սկավառակի նպատակն է, որպեսզի բոլոր այն մարդիկ, ովքեր չկարողացան ներկա գտնվել համերգին, հետագայում հնարավորություն ունենան դիտել այն»: Պեպելյանը նաև նշել է, որ մեկ այլ նախագիծ է պատրաստում. նոր երգ Երեւանի մասին. «Երգի հեղինակն Անուշ Ավագյանն է: Շատ շուտով իմ երկրպագուները կարող են լսել այն: Ծրագրում եմ նաեւ այդ երգի հոլովակը նկարահանել»:

Հրապարակումներից մեկի ժամանակ անդրադարձել էինք երկրից մեկնած հանրային դեմքերին, այսօր նրանցից ոմանք արդեն Երևանում են: Դերասանուհի Անի Երանյանը, ով մարտի 1-ին մեկնել էր Մոսկվա, մեկ ամիս անց վերադարձավ  ու անակնկալի բերեց հարազատներին, ինչպես նաև սիրելիին. «Գնացի Մոսոյենց բակ, ինքն այդ ժամանակ  սպասում էր, որ պետք է սկայպով իրեն զանգեմ: Զանգեց, ջղայնացած հարցնում է` ու՞ր ես, ինչի՞ չես զանգում, ասացի` դե իջիր ներքև, կտեսնես: Ու էդպես, իրեն էլ անակնկալ մատուցեցի»,-  esyes.am-ին https://www.esyes.am/news/article/view/5/6266/ ասել է Անին և հավելել, որ դժվար է, երբ սիրելիիդ կողքին չես, սակայն հարաբերությունները շատ լավ են:

Երևան գալով անակնկալ է մատուցել նաև երգչուհի Անի Քրիստին. «Այս անգամ եկել եմ տատիկիս, պապիկիս ու մյուս հարազատներիս ուրախացնելու: Առավոտյան նրանք բացեցին դուռը եւ շատ զարմացան` ինձ տեսնելով ճամպրուկներով կանգնած», – BRAVO.am-ին  ասել է երգչուհին: Խոսելով անձնական կյանքի մասին` նա նշել է. «Ընտանիք կազմելուն շատ լուրջ եմ վերաբերվում. այն պետք է լինի մեկ անգամ ու ընդմիշտ: Իմ կյանքում պատահած վերջին դեպքից հետո հասկացա, որ սխալ ընտրություն եմ կատարել»:

Թեև ոչ երկրից, բայց սիրելի հեռուստաընկերությունից հեռացել է նաև հաղորդավարուհի Դինա Ակոպովնան. «Դուրս եկա, որովհետև նեղացա: Ես սիրել եմ  ու կշարունակեմ սիրել «Երևան TV»-ին, որովհետև, որպես հաղորդավարուհի, կայացել եմ  հենց տվյալ հեռուստաընկերությունում», – asekose.am-ին  ասել է հաղորդավարուհին: Նշենք նաև, որ վերջերս «Երևան» հեռուստաընկերության պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը ասել էր, որ Դինա Ակոպովնան, որպես հաղորդավարուհի, իրենից ոչինչ չի ներկայացնում և նորմալ հեռուստաընկերությունում անգրագետ և փողոցի բառապաշարով հաղորդավարուհին իրավունք չունի ամեն օր մեկ ժամ ուղիղ եթերում լինել: Այս ամենի վերաբերյալ Դինա Ակոպովնան ասել է. «Նրա գնահատականներին բնականաբար ծիծաղով ու արհամարհանքով եմ վերաբերվում»:

Շաբաթվա պրեմիերաները՝  Reincarnation «Բաց նամակ»,  Արա Մարտիրոսյան «Հայրիկ», Նորո և Շուշան Պետրոսյան «Շուտով», Սերժո և Լուսինե Աղաբեկյան «Can’t break me down»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930