Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը բարի ճանապարհ մաղթեց Դաշինքից հեռացածներին

Ապրիլ 13,2013 16:08

«Թե ինչ կարեւոր է ՀԱԿ կուսակցության ստեղծումը, դրա մասին չեմ  խոսելու: Ուզում եմ խոսել ՀԱԿ-ին վերաբերող այն ասպեկտի մասին, դաշինքի մասին, որը ունեցավ 5 տարվա կյանք: Ուզում եմ գնահատել մեր 5 տարվա աշխատանքը: ՀԱԿ կուսակցության աշխատանքը սկսվելու է վաղվանից, մինչեւ այսօր ՀԱԿ դաշինքն էր, որը գուցե Հայաստանի պատմության ամենաբացառիկ միավորումն էր, որտեղ ընդգրկված էին 18 կուսակցություններ եւ կազմակերպություններ: Անկախ այն բանից, թե հետագայում այդ դաշինքի անդամներից ոմանք ինչ վարք, գործունեություն դրսեւորեցին, դա չի նսեմացնում նրանց գործը, որ արել են այս 5 տարիների ընթացքում…խորին շնորհակալություն եմ հայտնում Դաշինքի բոլոր անդամներին, որոնք կատարել են իրենց մեծագույն գործը: Հետագայում որոշ մարդկանց ճամփաները բաժանվել են, ոչինչ՝ դա չի նսեմացնում այն մեծագույն նպաստը, որ բերել են»,- այսօր ՀԱԿ հիմնադիր համագումարի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով ՀԱԿ  դաշինքին մաս կազմող ու այժմ ՀԱԿ-ից հեռացած քաղաքական ուժերին, պարոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Բոլորին մաղթում ենք բարի ճանապարհ եւ հաջողություններ… Ասում ենք նորաստեղծ կուսակցություն, դա նորաստեղծ է միայն գրանցման առումով ու համագումարի կողմից հռչակվելու առումով: ՀԱԿ կուսակցության հռչակումը կատարված փաստի եւ 5 տարի առաջ կայացած իրողության ֆորմալ արձանագրումն է, ուրիշ ոչինչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930