Օսլոյում գտնվող շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը հայտարարել է, թե աշխարհի թագի հավակնորդ Մագնուս Կարլսենի թիմն իրեն դիմել է համագործակցելու առաջարկով:
«Ես մեծ հաճույքով կօգնեմ Մագնուսին` նախապատրաստվելու աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին, մանավանդ, որ նրանց հետ ես մինչեւ այսօր լավ հարաբերություններ եմ պահպանում», – նորվեգական VG թերթին տված հարցազրույցում ասել է Գարի Կասպարովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ