Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. Վլադիմիր Գասպարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ է նշանակվել

Ապրիլ 13,2013 15:58

«Չեմ կարողանում պատկերացնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ ձևով կանխագուշակած լինի, որ վերադառնալու է Հայաստան, Վլադիմիր Գասպարյանի հետ էլ մոմ է վառելու: Վլադիմիր Գասպարյանի հետ մոմ վառելու պրոցեսը  բոլորովին էլ այդ գործընթացի արդյունքում է եղել:

Ի սկզբանե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ծիծեռնակաբերդ պետք է գնալ, որովհետև դա սիմլովիկ վայր է մեզ համար, և եթե Վլադիմիր Գասպարյանը միացել է մոմավառությանը, դա արդեն այլ հարթութուն է»,- 168.am-ի զրույցում ասաց  «Ժառանգություն» կուսակցության  փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով ՀԱԿԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքներին:

Հիշեցնենք, որ քիչ առաջ  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթի ժամանակ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Միանայի՝ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք՝ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել»:

Արմեն Մարտիրոսյանը շեշտեց այն փաստը, որ Վլադիմիր Գասպարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ընթացքում է դեռևս պաշտոն զբաղեցրել: Արմեն Մարտիրոսյանը  չպատասխանեց այն հարցին, թե արդյոք  Վլադիմիր Գասպարյանի հետ մոմավառության վերաբերյալ  Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությունը  իբրև ընդդիմության նախկին առաջնորդի տրամաբանական արձագա՞նք է, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանին միտումնավոր վարկաբեկելու  փորձ:

«Ժառանգության» փոխնախագահը շեշտեց միայն, որ օրեր առաջ  նախկին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ասածը բոլորովին էլ պատահականություն չէր:

Հիշեցնենք, որ մամուլում եղավ տեղեկատվություն, թե Արամ Մանուկյանը Գյումրիում կուսակցականների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե ապրիլի 13-ը՝ ՀԱԿ համագումարը, լինելու է իրենց հաղթանակի սկիզբը և Րաֆֆի Հովհաննիսյանի վախճանը:

Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ հնարավոր է՝ խանդն է դեր խաղում, ինչպես նաև չբացառեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ սա «Բարև, Երևանին» վարկաբելու փորձ է: «Առաջին անգամ չէ, որ «Ժառանգության նկատմամբ իրենք սև PR են իրականացնում: Դա  սկսվել է 2009-ից, երբ փոխարենը իշխանությունների դեմ պայքարեին, չգիտես ինչու, իրենք սկսեցին  «Ժառանգության» դեմ պայքարել»,- նշեց  Արմեն Մարտիրոսյանը, ով գլխավորոում է «Բարև, Երևան» նախընտրական դաշինքը:

Նա անհիմն համարեց ՀԱԿԿ համագումարում քիչ առաջ հնչեցրած այն փաստարկները, թե իրենք միակ ուժն են եղել, որ հստակ ասել են, որ 2013թ. փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Շատ տարօրինակ կլիներ, եթե ասեր, որ  Սերժ Սարգսյանն է  հաղթել: Իրականությունն այն է, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը»,- հակադարձեց կուսակցության փոխնախագահը:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի այն «արդարացումներին», թե իրենց ակտիվիստների մեծ մասը եղել են Ազատության հրապարակում, Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե շարժմանն աջակցելն այն է, որ առաջնորդներն են լինում հրապարակում, շարքային անդամներ բոլոր կուսակցություններից լինում են, աջակցություն լինում է ղեկավարության մակարդակով:

«Մենք 2008թ. այնտեղ կանգնած էինք, որտե՞ղ էին ՀԱԿ-ի ներկայացուցիչները 2013թ.»,- պնդեց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, թե իրենք Րաֆֆի Հովհաննիսյանի գործընթացներում քաղաքականություն չեն տեսնում, ուստի միանալ չէին կարող:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Գաբուճյան says:

    Քաղաքականությունն էլ ազնվութուն ու բարոյականություն ունի եթե դու այդպիսին ես: Պարոն Տեր-Պետրոսյան, աղոթե՞լ եք մարտի 1-ին:

  2. Համլետ says:

    Ի՞նչ խանդի մասին է խոսքը,ի՞նչ անհեթեթ ու անկապ մեկնաբանություն է…Շնորհակալ եղեք,որ Լևոնը դիվանագիտորեն շրջանցեց ,,Ժառանգության,, ՕԵԿացման ու Րաֆֆիի ԱԽՔացման հնգամյա գործընթացի թեման…

  3. Միասնական says:

    Պետք չե դատարկ տեղը ջուր ծեծել և տեղի,ն անտեղի միայն գովաբանել Ռաֆֆիին:

    Պետք է գործողությունների հստակ ծրագիր:

    Հիմա այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել՝ ՏԻՄ ընտրություններում ընդդիմության համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ

    հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե արգելելով ընտրություններից հետո հրապարակայնորեն իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնությունների մասին խոսելու «իրավունքից»:

    Դա կլինի ՀՀԿ-ի իշխանազրկության գործընթացի փաստացի սկիզբը:
    Ռաֆֆին միայնակ ոչինչ չի կարող անել: Ուշքի եկեք:

  4. Vardan says:

    Րաֆֆին էլ է Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ նշանակվել, հետո ինչ? Այ քեզ բան :

  5. Hay Mard says:

    ՄԻ մոռացեք պարոնայք, որ Հայաստանում առաջացած քրեաօլեգարխիկ / իր իսկ ձեւավերպումով / համակարգի հիմնադիրը նույն ինքը ԼՏՊ-ն է: Որի իշխանության գալը ուղեկցվում էր դրսի ուժերի «դաբրոյով»: Միթե Վանոն չեր, որ հայտարարում էր փող բերեք, կարեւոր չէ թե որտեղից: Ցավոք նա ուղղակի չէր գիտակցում շատ նրբություններ եւ խաղալիք էր ԼՏՊ-ի ձեռքին: Ինչու նրանից հեռացան իր ընկերները: Այսօր նախկին «ղարաբաղ կոմիտեյից» նրա շրջապատում գրեթե մարդ չկա: Ուր է Աշոտը, ուր է Վազգենը, ուր են մնացածները: Նրանք բոլորը անազնիվ էի՞ն, դավաճա՞ն: Եվ միակ ազնիվ եւ հայրենասերը ԼՏՊ-ն: Ոչ, նրանք շատ լավ գիտակցեցին թե ում հետ գործ ունեն: Ցավոք, նրա դեմ պայքարելու եւ քաղաքական դաշտից քշելու փոխարեն, հեռացան:Իսկ նա միսիա է կատարում ամբողջովին փոշիացնել Հայաստանայն քաղաքական դաշտը:Նա անելու է ամեն ինչ, որ այս մղձավանջը շարունակվի: Հրաժարվում է նախագահական ընտրություններում պայքարից համարելով տարիքն առած, սակայն տարիքը մոռացած ստեղծում է «նոր» քաղաքական ուժ: Դարձյալ հարկ եղքած պահին իր հրաժարվելու համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930