Լրահոս
Օրվա լրահոսը

Գրադարանային շաբաթը Հայաստանում

Ապրիլ 13,2013 15:54

Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն, «Գրադարանային ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Ռուզաննա Տոնոյանն ու Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսեցին Հայաստանում գործող գրադարանների հիմնախնդիրների և ձեռքբերումների մասին:

Ապրիլի 15-ից 22-ը Հայաստանում մեկնարկելու է 11-րդ Ազգային գրադարանային շաբաթը: Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանն ասաց. «Այս ծրագրի նպատակը մեկն է` հանրության բոլոր շերտերի ուշադրությունը հրավիրել գրադարանների և գրադարանային հիմնախնդիրների վրա: Վերջին տարիներին բավականին առաջընթաց կա գրադարանային ոլորտում: Պետության ուշադրությունն այս ոլորտի վրա կարծես թե ակտիվացել է վերջին տարիներին, անշուշտ դրան նպաստել են նաև երկու կարևոր իրողություն` «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք»  և Հայկական գրատպության 500-ամյակը»:

Վերջին տարիների ընթացքում վերանորոգվել են գրադարաններ, տեխնիկապես վերազինվել: Որոշ գրադարաններում էլ դեռ շարունակվում են կահավորման աշխատանքները: Բայց այս բոլոր ձեռքբերումների կողքին կան նաև թերացումներ և թերություններ` հատկապես համայնքայինգյուղական շրջաններում, քաղաքային գրադարաններում. «Սակայն մեր նպատակը մեկն է` փորձել համատեղ ուժերով այդ թերությունները բարձրաձայնել և լուծում տալ դրանց»,- ասաց Ռուզաննա Տոնոյանը:

Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանն էլ հավելեց. «Վերջին տարիներին Հայկական գրադարանային ասոցիացիա կազմակերպությունը, որն իրականացնում է այս ծրագիրը, յուրաքանչյուր շաբաթ ունեցել է իր կարգախոսը: Այս տարի նույնպես ունեն կարգախոս` «Գրադարան, այլժմ նաև թվային»: Աշխարհում, նաև արդեն Հայաստանում թվային գրադարանների ստեղծման գործընթաց է գնում: Եվ մենք շատ կարևորում ենք, որպեսզի գիրքը և թվային տեխնոլոգիաները համատեղ գործեն և նպաստեն ընթերցողի տեղեկատվության ստանալուն»:

Ազգային գրադարանը սկսվել է մեկ այլ ծրագիր` դա պարբերական մամուլի մուտքագրումն է, որն այժմ կատարվում է. «Սա նույնպես պետք է կարևորել, քանի որ ինչպես գրքերը նաև մամուլը հայկական իրականության մեջ զուտ Հայաստանյան իրողություն են: Մենք շատ գաղթօջախներում, արտասահմանյան երկրներում էլ ունենք այսօր հայերեն մամուլ, որ հրատարակվում է: Մեր առաջնահերթություններից մեկն այնէ, որ ձեռք բերենք և Ազգային գրադարանում պահենք պահպանենք: Պարբերական մամուլը շատ կարևորում ենք այն առումով նաև, որ հատկապես տարբեր գաղթօջախների վերաբերյալ ներածությունը, տեղեկատվությունը հիմնականում կարելի է ձեռք բերել մամուլի միջոցով: Եվ հետագա ընդհանրացումները, պատկերը, կյանքի իրողություները, հայկական համայնքի ձեռքբերումներն իմանալ պարբերական մամուլի միջոցով»,-նշեց Ռաֆիկ Ղազարյանը:

2012թ-ին Հայաստանում ընդունվել է Գրադարանների և գրադարանային գործի մասին օրենքը: Որն ունի նաև ենթաօրենսդրական փաստաթղթերի փաթեթի ստեղծման իրողություն: Արդեն կա 5փաթեթ, որոնք նպաստել են օրենքի գործունեության ընթացքի կարևեր հարցերի լուծմանը:

Ազգային գրադարանի փոխտնօրենի խոսքերով գրադարանների հետ կապված կարևոր ձեռքբերումներ կան, բայց ունենք նաև խնդիր գյուղական գրադարանների հետ կապված, որտեղ գրականության ձեռքբերումը, շենքային վիճակը, կադրային վիճակը մտահոգիչ է. «Այսօր ՀՀ-ում 1500 անուն գիրք է լույս տեսնում, իհարկե տիրաժները բավականին շատ քիչ են 500-1000: Բայց այնուամենայնիվ այդ 1500 հատից 300-400-ը, եթե մտնի գրադարան` մենք այս պահին կարող ենք ասել բավականին լավ խնդիր ենք լուծել: Եվ այս շաբաթը նրա համար է, որպեսզի այն խնդիրները, որոնք կան գրադարաններում` հասցնել համապատասխան գործադիր և օրենսդիր իշխանություններին, որպեսզի նրանք գրադարանային խնդիրները լուծեն ի նպաստ մեր հասարակության»:

Իսկ ինչ վերաբերում է գետնանցումի գրավաճառներին, ապա Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանն ասաց. «Գետնանցումի գրավաճառների հետ հանդիպել եմ հենց առաջին օրը, երբ որ նրանց դուրս էին արդեն հրավիրում: Տարածք եմ առաջարկել մեր գրադարանում` այդ գրականության վաճառքը իրականացնելու: Մոտ 15 գրավաճառ էին, որոնք նայեցին տարածքը և հարմար չգտան այնտեղ վաճառք իրականացնել: Անկեղծ ասած խնդիրը երկու կողմ ունի` մի կողմից հրատարակիչները իսկապես տարիներ շարունակ բողոքել են, ընդվզել են, որ իրենց գրքերը տարիներ շարունակ վերահրատարակվել, վերավաճառվել են ինչ-որ ճանապարհներով, բայց մյուս կողմից, եթե ընթերցողների դիտանկյունից նայենք` յուրաքանչյուր պահանջված գիրք, որը գրադարաններում չէին կարողանում գտնել, անմիջապես գտնում էին գետնանցումներում: Սա պետության լուծելիք հարցն է, պետք է ավելի գլոբոլ մոտենալ այս հարցին»:

 

Արմինե Համբարձումյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930