Լոո առողջարանային քաղաքում այսօր ավարտվում է շախմատի Ռուսաստանի թիմային առաջնությունը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներով համալրված 18 թիմեր:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը, որ հանդես է գալիս Սանկտ-Պետերբուրգի «SPb Chess Fed» ակումբի կազմում, շատ մոտ է Ռուսաստանի չեմպիոնի կոչմանը: Խաղացված վեց տուրերում նրա թիմը տարել է հինգ հաղթանակ, արել մեկ ոչ-ոքի եւ 11,0 (23,5) միավորով միանձնյա ընթանում է առաջին տեղում: Նրան հաջորդում է «Malakhit»-ը, որն ունի թիմային 10,0 եւ անհատական 21,5 միավոր:
Այսօր եզրափակիչ տուրում, որն արդեն մեկնարկել է, SPb-ն խաղում է «PGMB Rostov»-ի, «Malakhit»-ը` «Nashe Naslediye»-ի հետ: Սերգեյի մրցակիցը 3-րդ խաղատախտակի առջեւ Սերգեյ Ժիգալկոն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ