Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմում հաղթած գյուղը խաղաղության օրոք պարտվում է

Ապրիլ 13,2013 15:13

Սահմանագոտին լքում են կյանքի  ծանր պայմանների պատճառով

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Ոսկեպար գյուղի 300 տներից կեսը լրիվ  դատարկ է, կամ այդ 150 տներում 1-2 ծերեր են ապրում:  Ոսկեպարի միջնակարգ դպրոցում այժմ կա 95 աշակերտ: Ոսկեպարցիները մեզ հայտնեցին, որ միայն Բելոգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքի դպրոցներում սովորում է  ոսկեպարցի 100 աշակերտ: Ոսկեպարցիները ծննդավայրից հեռանալով՝ բնակություն են հաստատել նաեւ Վորոնեժում, Մոսկվայում, Լիպեցկում, Կուրսկի մարզի Օբոյան քաղաքում:

Ոսկեպարի գյուղամեջում հավաքվածները «Առավոտի» թղթակցին ասացին, որ ընթացիկ տարում գյուղից հեռացել է եւս 10 ընտանիք: Հետո հավաքված ոսկեպարցիների մեջ վեճ եղավ, ոսկեպարցիներից մեկն  ասում էր, թե այս տարի գյուղից գաղթածների  մի մասն առանց  ընտանիքի է գնացել: Ոսկեպարցիների դժգոհությունները մեծ են՝ գյուղում չկա հացահատիկահավաք կոմբայն, այդ պատճառով քիչ տարածք  է ցորեն ցանվել, Նոյեմբերյանի սարերից ձգվող, ոռոգման ինքնահոս ջրատարը  վաղուց գործարկվել է, սակայն Ոսկեպարում դեռեւս ոչ մի մետր այդ ջրագծով չի ոռոգվում, ադրբեջանական հրետակոծությունից տուժած տների տերերի պետբուջեից հատկացված գումարները անարդար են բաշխվել, գյուղի մանկապարտեզի շինարարությունը կիսատ է մնացել, Ոսկեպար գետն ամռանը ջրազրկող փոքր ՀԷԿ-ը կառուցվել է առանց հասարակական լսումների, 3 տարի աշխատող ՓՀԷԿ-ը  համայնքի բյուջե է մուծում տարեկան ընդամենը 30 հազար դրամ եւ այլն: Հերոսական տարեգրություն ունեցող Ոսկեպար գյուղում բնակիչները   շատ  հոռետեսորեն նայում գյուղի ապագային:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930