Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ուզում փողոցում տեսնել թափառող, տանջված կենդանիների». Երգչուհին` «Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների» նախագիծի մասին

Ապրիլ 13,2013 15:27

Օրերս Կենդանիների պաշտպանության «Դինգո» թիմը իրականացրեց «Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների» լուսանկարչական նախագիծը: Ծրագրին աջակցեցին «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականը, «Ազդ» փրոդաքշնը, «Թումո» ստուդիոն և «Հաֆ-Հաֆ» խանութների ցանցը: «Առավոտ երիտասարդականը» զրուցեց Դինգո թիմի անդամ, կենդանասեր երգչուհի Ալին Գոյանի հետ, ով նշեց, որ իր տարիների գործունեությոն ընթացքում նկատել է, որ մարդիկ քիչ թե շատ փոխել են իրենց վերաբերմունքը կենդանիների նկատմամբ:«Իմ փորձից կարող եմ ասել, որ եթե մի քանի տարի առաջ միայն բացառիկ մարդիկ էին ընտանի կենդանի պահում, ապա հիմա իմ շրջապատից գրեթե բոլորը պահում են շուն, կատու, թռչուն: Ժողովուրդը ավելի հանդուրժող և սիրալիր է դարձել,-ասաց նա եւ հավելեց,- «Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների» լուսանկարչական նախագծի նպատակը ոչ միայն կենդանիների որդեգրումը խրախուսելն է, այլև այն, որ մարդիկ գիտակցեն, որ պետք է լավ վերաբերմունքի արժանացնել նրանց»: 529639_471424826262374_261610801_n19086_471264142945109_768580305_n

Երգչուհու խոսքով՝ որդեգրման համար անհրաժեշտ է, որ որդեգրող ընտանիքը լինի վստահելի, որը կդիմի իրենց՝ ներկայացնելով անձնագիր: Իսկ որդեգրման գործընթացը բացառապես անվճար է, ավելին՝ եթե որդեգրող ընտանիքը ֆինանսական խնդիրներ ունի, կազմակերպությունն ամեն ինչ անում է ՝ օժանդակելու նրանց. «Եղել է նաև, որ մենք աջակցել ենք ոչ միայն շանը խնամելու հարցում, այլև հենց ընտանիքին: Օրինակ՝ Բաղրամյան գյուղում կա մի ընտանիք, որը սոցիալական խնդիր ունի: Մենք խմբով հագուստ, սննդամթերք և տեխնիկա տրամադրեցինք նրանց»,-պատմում է Ալինը: Հավելում է՝ երբեմն բողոքի տեսքով ստանում են հաղորդագրություններ և զանգեր. «Մեզ ասում են, որ այդքան կարիքավոր մարդիկ կան, ինչի՞  ենք ընկել շների ետևից: Բայց իրականում մենք օգնում ենք բոլոր կենդանի, շարժվող էակներին»: Ալին Գոյանի հավաստիացնում է՝ երբ իրենց խմբի 600 հոգանոց ակտիվիստները տեսնում են ֆեյսբուքյան հաղորդագրություններ` ինչ-որ մեկին օգնելու և աջակցելու մասին, անմիջապես արձագանքում են՝ նպաստելով խնդրի լուծմանը:
Անդրադառնալով շների որդեգրման գործընթացին՝ երգչուհին ասում է, որ իրենք փորձում են հնարավորինս վերահսկողություն սահմանել որդեգրող ընտանիքների նկատմամբ. զանգահարում են, այցելում, հարկ եղած դեպքում օգնում բուժման կամ ստերելիզացման գործընթացներում: Ալինը ցավալի է համարում այն, որ երբեմն փողոցներում տեսնում է մաքուր ցեղատեսակի կենդանիներ: «Դա կարելի է որակել Աստծո դեմ կիրառվող գործողություն, երբ որոշ ժամանակ պահում են ընտանի կենդանիներին և ինչ-որ պատճառով՝ հիվանդության, ալերգիայի կամ օրինակ` երբ առաջին հարկից տեղափոխվում են 9-րդ հարկ, զանգում, պատճառաբանում են, որ դժվարություններ են ստեղծվել ու կենդանիներին հանձնում են մեզ»,-ասում է նա:1 (8)

Ալին Գոյանը մեջբերում է  խոսքը . «Ազգի մեծության մասին կարելի է դատել նրանով, թե ինչպես են վերաբերվում կենդանիներին»:
Նրա խոսքով՝ ընտանի կենդանիները լիովին փոխում են մարդկանց կյանքը դեպի լավը: «Իմ փորձից կարող եմ ասել, որ դա այդպես է: Մեր ընտանիքում  շուն կար: Երբ մենք բարձր տոնով էինք խոսում, նա վախենում էր, թաքնվում էր մահճակալի տակ: Դրանից ելնելով` մենք սկսեցինք ցածրածայն խոսել: Կարելի է ասել՝ կենդանիները մարդկանց սովորեցնոմ են լինել ավելի բարի և հանդուրժող»: Ալինը այժմ տանը երկու շուն է պահում, սակայն բոլոր հնարավոր միջոցներով կազմակերպության խնամքի տակ գտնվող շներին տեղավորում է իր ծանոթների և ընկերուհիների ընտանիքներում, քանի որ ինչպես ինքն է ասում. «Ես չեմ ուզում փողոցում տեսնել թափառող, տանջված կենդանիների»:

Նազենի Բաղդասարյան

Լուսանկարները` Ալին Գոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gayane says:

    Սկսեցի Էրիկին սիրել :Ճ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930