Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյան.«Միանայի, որ ի՞նչ անեի»

Ապրիլ 13,2013 14:46

ՀԱԿ հիմնադիր համագումարին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը չի ներելու Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռք բերած 37 % ձայները եւ առաջիկա ընտրություններում ցույց է տալու ուրիշ թվեր, ասելով՝ տես, սա է քո հավաքած իսկական տոկոսները»:

Անդրադառնալով ՀԱԿ-ին ուղղված մեղադրանքներին, թե ինչո՞ւ չի միանում շարժմանը, ինչո՞ւ հրապարակում չեն, չեն միանում ժողովրդին, Տեր-Պետրոսյանն ասաց. «Նախեւառաջ Րաֆֆիի մասին որեւէ բացասական բան չէի ցանկանա ասել կամ հեգնական գնահատական տալ: Չի կարելի, երբ մեկը բարիկադների վրա է, չի կարելի այդպիսի դիտողություններ անել: Բայց երբ ասում են՝ ինչո՞ւ չեք միանում, փաստենք, որ միակ ուժն ենք, որ արտահայտվել ենք, որ Րաֆֆին է հաղթողը, սա ամենամեծ աջակցությունն էր, որ մի ընդդիմադիր կուսակցություն կարող էր անել մի այլ կուսակցությանը…»:

Իսկ թե ինչո՞ւ ՀԱԿ ղեկավարությունը չգնաց հարթակ, այս հարցին պարոն Տեր-Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Կներեք, մի մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ  է դրել Սերժ Սարգսյանը՝ միանայի, որ ի՞նչ անեի: Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք, իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Galust Yenokyan says:

    Չէ բա «պալոժ ա» , իր երազանքը միայն Նախագահ եվ ուրիշ ոչինչ…կան մարդիկ որ միայն «բարձրակարգ» երազներ են տէսնում, իրենց պորտը նախագահականում են կտրել… դե իսկ ռամիկ Րաֆֆի ուր … Մեծն պատմաբանն ուր…

  2. NNN says:

    Շաաատ դիպուկ էր,հարգելի Գալուստ : Այս մարդը գերարժեքության կոմպլեքսով է տառապում: Սավառնում է իր հորինած փառքի երկնքում, կողքերից էլ անցյալի տպավորություններով հա թև են տալիս , կարծում է թե իրոք птица большого полета:

  3. aragast says:

    Մի ժամանակ ժողովրդի խոսք կար, “էշից վեր ընկածը”, Տեր-Պետրոսյանը էշից վեր ընկած կհամարենք 1988 թվ․ իր հրաժականից հետո, կարևոր չէ թե ստիպեցին, թե հոժարակամ հեռացավ, փաստը նա է որ չկարողացավ շարունակել հախագահ լինել, հետագայում թեկնածությունը դրեց նորից , կարող եմ հարց տալ “դառնայիր նախագահ, որ ինչ՞ անեյիր, նորից հրաժարական տայիր”:Բավական է,արդեն հիասթափեցրել ես մարդկանց այն աստիճան որ մի մասը հրաժարվում է նորից պայքարի դուրս գա, էլ չեմ ասում, որ դու հիմք դրեցիր կեղծ ընտրություններին։

  4. tig-67 says:

    Իսկ միգուցե ճիշտ կլիհեր,որ ԼՏՊն գնար և Վովայի հետ աղոթեր,մեղքերի թողություն խնդրեր:

  5. Bobo says:

    Մարդկանց մեծ մասի համար կապ չունի թե Լեվոնը ինչ կասի: Մի մասը պնդելու ա որ լրիվ ճիշտ ասեց, մյուս մասնել էլ որ սաաաղ սխալ ու սուտ ա:

  6. Ռուբեն says:

    Եթե համեմատելու լինենք ոսիկանապետի հետ Ռաֆֆիի աղոթելը և 2008թ. մարտի 2-ին ԼՏՊ-ի կողմից ժողովրդին ոստիկանական զորքերի դեմ մենակ թողնելը և իր դղյակում ապահով նստելը (որի արդյունքում եղան 10 անմեղ զոհեր, և դա այն դեպքում, երբ դրանից առաջ ԼՏՊ-ն պաթետիկ կերպով հարթակից արտասանում էր. “Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի”), ապա ինքնին հասկանալի է, որ “Միանայի, որ ինչ անեի” հարցը նման տեսակի առաջնորդին շատ բնութագրական է: Դեռ լավ է, որ նա լեզվի սայթակում չի ունեցել և անկեղծորեն ասել. “Այդպիսի լարված պահերին ես միանայի, որ ինչ անեի”: Իսկ ինչ վերաբերվում է “Վովայի հետ աղոթելը իմ մանկակության երազանքը չէ” հեգնանքին, ապա հստակ պետք է իմանալ, որ ծաղրասիրությունը հատուկ է ամբոխի ներկայացուցիչներին, բայց ոչ առաջնորդներին: Ուրիշին ծաղրելով կարելի է միայն քրքիջ առաջացնել, բայց ոչ սեփական վարկի բարձրացում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930