Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը հրահանգել է մեղմ մոտենալ առեւտրականներին

Ապրիլ 13,2013 13:58

Արձագանքելով «Առավոտի» ապրիլի 10-ի համարում «Քանի՞ դաստա կանաչի ծախենք, ընկեր Բալասանյան, որ քո ուզած փողը մուծենք» հրապարակմանը, որտեղ մասնավորապես՝ ներկայացրել էինք գյումրեցի առեւտրականների բողոքը Գյումրիի քաղաքապետարանի կողմից իրենց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ, Գյումրու փոխքաղաքապետ, Գուրգեն Մալխասյանն ասաց. «Որեւէ միջադեպ Լաչինի միջանցքում չի գրանցվել, ուղղակի ոստիկանությունը սահմանված կարգով արձանագրել էր ոչ սահմանված տեղում առեւտուր իրականացնելու համար վարչական իրավախախտումներ: Արձանագրությունները, օրենքով սահմանված կարգով, ուղարկվել է Գյումրու քաղաքապետարան, քանի որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 219 պրիմ հոդվածի համաձայն՝ 162 հոդվածով նախատեսված վարչական տույժ նշանակելու վարույթը իրականացնում է Գյումրու քաղաքապետը: Սահմանված կարգով հարուցվել էր վարույթ, ուղարկվել էին ծանուցագրեր, որպեսզի քաղաքացիները գային գործի քննության: Քաղաքացիները բոլորը միաժամանակ վրդովվել էին, դա ընդամենը տեխնիկական բնույթի խնդիր էր, քանի որ նախկինում՝ մինչեւ նախորդ տարվա վերջը, տվյալ վարչական իրավախախտման համար նախատեսվում էր վարչական պատասխանատվություն 1000 դրամի չափով, նվազագույն աշխատավարձի հաշվարկայինի չափով: Հիմա փոփոխություն է կատարվել, մասնավորապես՝ գյուղմթերքների մասով 15-20-ապատիկը նվազագույն աշխատավարձի, որը կազմում է 15-20 հազար դրամ: Եվ ընդհանուր վրդովվածություն կար, որ մենք էդտեղ առեւտուր ենք անում ամբողջ օրը կանգնած, տուն ենք պահում եւ այլն, եւ այլն: Վարչական վարույթները չեն ավարտվել, քանի որ քաղաքապետի կողմից մենք ունենք համապատասխան ցուցում՝ առավելագույնս մեղմ մոտեցում ցուցաբերել քաղաքացիներին: Հաշվի առնելով, որ օբյեկտիվորեն տվյալ տարածքում հանապազօրյա հացի վաստակման խնդիր ունի ժողովուրդը՝ քաղաքապետն ասել է, որ վարույթները սահմանված կարգով կիրագործվի, սակայն օրենքի սահմաններում հնարավորինս մեղմ մոտեցում պետք է ցուցաբերվի: Հիմա մենք լսումների մի մասը ավարտեցինք, ամենայն հավանականությամբ մենք վարույթները կավարտենք 21 հոդված կիրառելով, որը թույլ է տալիս տվյալ դեպքում որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտում սահմանափակվել բանավոր նկատողությամբ»:

Փոխքաղաքապետն ասաց, որ ժողովրդի համար ցավոտ բարեփոխում երբեք չեն անի, ցանկացած պաշտոնյա կմոտենա ըմբռնումով, եւ որպեսզի նման պատմությունները չկրկնվեն, կփորձեն ընդհանուր լուծում գտնել:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարմեն says:

    Էս Բալասանյանի գորշ բջիջների բովանդակությունը ստուգել նայես կլինի? Մեկ թանկացնում է գները, մեկ էլ՝դանդաղ սկսում գիտակցել արվածն ու հետևանքները, ու յանիմ ասում է մողմ մոտենալ: Հըլը թող մեղմ մի առևտրականի մոտենա ՝լի? տեսնենք, ինչ կլինի:

  2. Կարեն says:

    Գյումրու քաղաքապետարանը դմբոների հավաքածու է դարձել

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930