Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իմ «կուսակցական» հետագիծը

Ապրիլ 13,2013 13:31

Իմ կուսակցական դառնալու մասին շատ «մոտավոր» խոսակցություններ կային ուսանողական տարիներիս: Ես լենինյան թոշակառու էի, եւ ինձ ասացին, որ պատշաճ կլինի, եթե կոմունիստ դառնամ: Չեմ ուզում ձեւեր թափել, թե շատ էի ընդդիմանում այդ գաղափարին՝ սկսեցի հետաքրքրվել, եւ ինձ շատ արագ բացատրեցին՝ որպեսզի ուսանողը դառնա կուսակցական, նա պետք է կաշառք վճարի 300 ռուբլի, այսինքն՝ իմ երեք ամսվա լենինյան թոշակը (գյուղացին, զինծառայողը եւ հատկապես բանվորը կոմունիստ էին դառնում ձրի): Ես, բնականաբար, չէի պատրաստվում նման գումար ծախսել ինչ-որ անհասկանալի նախագծի վրա՝ 1981-82 թվականներին 100 ռուբլին փոքր գումար չէր:

1992-94 թվականներին, երբ ես ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն էի, որոշ ուղղափառ ՀՀՇ-ականներ դժգոհում էին, թե ինչու է այդ կարեւոր պաշտոնը զբաղեցնում անկուսակցական մարդը, որը կարող է ծպտված «դաշնակ» լինել (այն ժամանակ իշխանության համար ամենավատ մարդիկ «դաշնակներն» էին): Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի պատիվ իրեն, այդ խոսակցությունները բանի տեղ չէր դնում: ՀՀՇ-ի գաղափարախոսությանը ես համակրում էի ու այսօր էլ ինչ-որ չափով շարունակում եմ համակրել՝ հենց այդ պատճառով եմ անցած նախագահական ընտրություններում ձայնս տվել Հրանտ Բագրատյանին: Ցավալի է, որ ՀՀՇ կուսակցությունը լուծարվել է, իսկ ՀԱԿ-ն ինչ է դառնալու, դեռ պարզ չէ՝ համենայնդեպս, ազատականության մասին նորաստեղծ կուսակցությունում կարծես թե առանձնապես չեն խոսում: Բայց 90-ականների առաջին կեսին ես չդարձա այդ կուսակցության անդամ, որովհետեւ Արամ Մայիլյանի, Հովհաննես Իգիթյանի նման զուսպ, բանական գործիչների կողքին այնտեղ կային «բազեներ»՝ Ալբերտ Բաղդասարյանի եւ լուսահոգի Էդուարդ Եգորյանի նման (որոնք, ճիշտ է, հետո վերանայեցին իրենց դիրքերը): Ինձ, անկախ կուսակցական պատկանելությունից, միշտ դուր են եկել չափավորները՝ «բազեների» էքզալտացիան ինձ հոգեհարազատ չէ:

Այդքանով սահմանափակվում են իմ «հեռավոր» առնչությունները կուսակցությունների հետ: Բացի վերը բերված հանգամանքներից՝ կա երկու սկզբունքային պատճառ, թե ինչու ես կուսակցական չեմ: Առաջինն այն է, որ Հայաստանում (ինչպես եւ, հավանաբար, այլ հետխորհրդային տարածքում) ընդունված է, որ դու պիտի հիանաս քո կուսակցական լիդերի ամեն մի քայլով եւ, անկախ նրանից՝ դա քեզ դուր է գալիս թե ոչ, պարտավոր ես նրան փառաբանել: Անձի պաշտամունքի տարրեր կան մեր բոլոր կուսակցություններում:

Երկրորդ պատճառը մասնագիտական է. հնարավոր չէ աշխատել լրագրող եւ կուսակցական լինել, որովհետեւ անկախ քո մտադրությունից՝ քո ամեն մի խոսքը ընկալվելու է որպես կուսակցական քարոզ: Ենթադրենք, դու գրում ես՝ «Բարսելոնան» ավելի լավ է խաղում, քան «Ռեալը»: Անպայման կհայտնվի որեւէ «չուզող», որը կհարցնի՝ «իսկ դուք համաձայնեցրե՞լ եք ձեր դիրքորոշումը ձեր սկզբնական կուսակցական բջիջի հետ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Ես , լինելով ինժեներ, ՍՄԿԿ շարքերը ընդունվել էի 1985թ., ոչ ոք ինձ չի պարտադրել, ոչ ոք գումար չի ուզել, 90-անան թ. շատերի նման տոմս չեմ պատրել և պահպանում եմ մինչ օրս, որովհետև դա իմ կյանքի պատմությունն է: Ֆանատիկ չեմ, պարզապես ատում եմ մարդկանց, որոնք գնում են, չե վազում են куда ветер дует…

    • Ալեքսանդր says:

      Ցանկացած կուսակցութուն թայֆա է, – կներեք թուրքերենի համար: Եվ որպես այդպիսին, ենթարկվում է թայֆայի օրենքներին: Դա հատկապես վերաբերում է հետխորհրդական կուսակցություններին, որոնք իշխանության գալիս՝ ոչ մի բանով ՍՄԿԿ-ից չեն տարբերվում: Աշխարհի մասին սեփական կարծիք ունեցող մարդը որևէ կուսակցության անդամ չի կարող լինել:

      • Արմեն says:

        Նա ով համ խոսում է համ պահանջում, համ քննադատում ու ուզում է երկրի վիճակը

        փոխվի նաև իր ակտիվ մասնակցությամբ, պարզապես այլ ելք չունի չգնալ կուսակցություն:

        Դա է առողջը: Մնացածը պատերի տակ խոսողներ են, եթե իհարկե ակտիվ են:

        Կուսակցական լինելը վատ բան չէ, վատը այն է երբ մարդ ազնիվ ու աշխատասեր չէ:

  2. Համլետ says:

    ԽՄԿԿ-ի հենց ստրատեգիական սխալներից մեկն էլ ամեն պատահական մարդու կուսակցության անդամ դարձնելու քաղաքականությունն էր:Կոմունիստական գաղափարախոսությունը,դա՝ կենսափիլիսոփայություն է,այլ ոչ թե՝ անդամ դառնալը:Շատ պատեհապաշտներ,սկսած ռոբքոչարյաններից,վերջացրած՝ սերժսարգսյաններով,երբեք կոմունիստներ չեն եղել…Եղել են անդամներ ու կմնան՝ անդամներ:

  3. Levon says:

    Իսկ ներկա ժամանակահատվածում մերժե՞լ եք կուսակցական առաջարկներ:

  4. Արթուր says:

    Իհարկե, ցանկացած կուսակցություն թայֆա է: Բացի այդ, շատ ճիշտ է Արամ Աբրահամյանը, երբ ասում է, որ լրագրողը չի կարող կուսակցական լինել: Ինքս մեկ անգամ այդ թթուն կերել եմ և այլևս երբեք կուսակցական չեմ դարնա, որովհետև լրագրող եմ:

  5. goroskop75 says:

    Ներողություն,

    Արամ Մայիլյանն ով է???: Թե Արամ Մանուկյան???:

  6. Galust Yenokyan says:

    Կարծում եմ որ ՄԱԿ ի կողմից պիտի օրէնք հրապարկվի որ Հայերին արգելվի ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ունենալ… քանզի մեր «բազմաչարչարության» հիմնական պատճառը հենց նրանում է որ որտէղ 3 հայ այնտեղ 4 թերթ, 5 կուսակցություն…շատ ցավալի է բայց մենք բոլորս մեզ համարում ենք ամենագետ… դպրոցն ավարտելուց հետո աշխատում էի Ակադեմիայի Գրադարանում որ Ակադեմիայի շենքում էր: Ակադեմիկոսների վարորդները երբ տեսնում էին Վիկտոր Համբարձումյանին միշտ քմծիծաղում էին, թե տես ինչ է հագել…Ասածս հատկապես վերբարում է «հնկահավ» առաջին Նախագահին…

  7. Stepan says:

    Ֆրիդրիխ Նիցշեն կուսակցություների մասին:
    Ամեն մի հովվի մի առաջնորդ ոչխար է պետք, հակառակ դեպքում հովիվը պետք է նրա ֆունկցիան կատարի:

  8. Կարո Մելիքյան says:

    Ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել և չկամ;Աշխատել եմ Մերգելյանի ինստ-ում և կուս.անդամ չլինելու պատճառով շատ էլ տուժել էմ ,25 տարում հազիվ լաբ.վարիչ,դա էլ բացառության կարգով;
    Բանվորներին ընդունում էին առանց դժվարության,իսկ ինժեներական մասի համար պիտի հաղթահարվեր բազմաթիվ արգելքներ՝..դա մի աշխատավայր էր,որտեղ բացառվում էր հայերեն գրագրությունը և հայերենս այնտեղ կորցրի/ներող կլինեք/;Կուս.անդամը ռամկաների շրջանակներում պետք է շնչի,որը ոչ բոլորին է հաճելի;

  9. Հայկ says:

    Սիրելի հայրենակիցներ,մեր իրականության մեջ մի շարք կուսակցությունների պարագայում կուսակցական լինելը դարձել է ինքնանպատակ, և դեռևս չի ընկալվում այն իրողությունը, որ կուսակցություններն ընդամենը քաղաքակիրթ միջոց են որևէ նպատակի հասնելու համար; Քանի դեռ այս դաստիարակությունը չկա, ուրեմն չմտնենք որևէ կուսակցության մեջ; ՍՄԿԿ ժամանակներից սկսած առ այսօր, օրինակ՝ ես որևէ կուսակցության անդամ չեմ եղել և չեմ էլ լինելու… Կուսակցությունների մասին օրենքում անհրաժեշտ է լուրջ փոփոխություններ կատարել՝ առաջին հերթին արգելելով կուսակցական տարբերանշանները՝ դրոշները, զինանշանները, կրծքանշանները: Ինձ համար անտանելի է, երբ երկրի որևէ բարձրագույն պաշտոնյա կամ քաղաքացիական ծառայող իր կրծքի վրա կրում է որևէ կուսակցության կրծքանշան՝լինելով բոլորիս պաշտոնյան: Նա այդ իրավունքը չպիտի ունենա, իսկ քաղաքացիական և համայնքային ծառայության համակարգերում, ինչպես բանակում՝ ժամանակն է արգելելու որևէ կուսակցության անդամ լինելը… Ցավոք՝ սրանք երկար ժամանակ դեռ չեն իրականանալու, քանի դեռ ընդդիմությունն անզոր է…

  10. Նազիկ says:

    Անմեղ համեմատություն.,,Բարսելոնա,,-,,Ռեալ,,:Ի դեպ ,,Բարսելոնայի,,մոլի երկրպագու եմ:Երկիրը այս վիճակում է ՀՀՇ-ի տարիներից սկսած,հիմա էլ շարունակում են նախկին-ներկա գործընկերները:Տուժեց հասարակ ժողովուրդը.դառը դատեց,դատարկ նստեց:Ինչու…

  11. Լավատես says:

    Հարեւան ազգերի մտավորականությունը համացանցը հեղեղել է հետաքրքիր կրթա-դաստիարակչական նյութերով, օրինակ սա.

    https://www.youtube.com/watch?v=HV8LeLhrjt0

    Հետաքրքիր կլիներ լսել մեր մտավորականության ելույթները: Եթե հղումներ տաք, կարծում եմ շատերին կհետաքրքրի: Շնորհակալութուն:

  12. Anahit says:

    ՀՀ-ում կուսակցություն որպես դասական ձեւակերպմամբ հասկացություն,չկա:Մարդկանց խմբեր են,առանց որոշակի գաղափարախոսության: Ավելի շուտ,որոշակի փայաբաժին պոկելու անհագուրդ ցանկությամբ: Հարցնենք իշխող կուսակցության անդամներին, ինչ գաղափարական տարաձայնություն ունեն որեւէ այլ կուսակցության հետ: Ինչո՞վ են տարբերվում մեկը մյուսի՞ց:
    Անուններն են տարբեր եվ ֆինանսական միջոցները:Պայքարն էլ վերջինիս համար է:

  13. Ժամանակի ճիշտ խորհուրդը իմ կյանքում
    Ալ. Մյասնիկյանի անվան Հանրային Գրադարան էի գնացել Բրեժնևի «Մալայա Զեմլյա» հայրենական պատերազմի թեմաներով նոր հրատարակված գիրքը կարդալու: Դա պարտադիր էր այն ժամանակ, Բրեժնև է, ուրեմն պետք է իմանալ։ Մանավանդ,որ կոմերիտմիության քարտուղարն էի եվ պետք ՝ ընդունվեի ՍՄԿԿ շարքերը:Հոգնեցի։ Մի քանի րոպեյով դուրս եկա հանգստանալու, կանգնած ծանոթանում էի նոր բացված ստենդներին։ Այդ օրվա ցուցահանդեսը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 100 –ամյակին։ Հետաքրքրությամբ կարդում էի ներկայացված նյութերը ,երբ ինձ մոտեցավ գրավիչ արտաքինով բարետես մի կին մոտ 60 տարեկան։ Ես այն ժամանակ շատ ջահել էի։ Տեսնելով , որ տարված եմ Կոմիտասով, հետաքրքրվեց , թե ինչ մասնագիտություն ունեմ, ասացի տնտեսագետ եմ, բայց նաև գրում եմ բանաստեղծություններ։ Երկար խոսեցինք , ես նրանից մեծ բավականություն էի ստանում, շատ բան իմանում, ինքն էլ գոհ էր իմ իմացածից։ Հետո իմացավ, որ ցանկություն ունեմ ընդունվելու ՍՄԿԿ-ի շարքերը մտերմաբար ականջիս շշուկով ասաց,- «խորհուրդ կտամ այդպիսի քայլ չանես, ափսոս ես, կկորչի ռոմանտիկադ»:
    Հետո նրան հրավիրեցին գրադարանի դահլիճ դիմելով «ընկ. Բաբայան», բայց այնպիսի ակնածանքով , կարծես մի աստվածային մարդ լիներ, իսկ ես երկար խոսելով չէի էլ համարձակվել իմանալու ո՞վ է զրուցակիցս։ Իսկույն մտա դահլիճ։ Դահլիճը լեփ–լեցուն էր ուսանողներով, իսկ պատին փակցված էր նրա շքեղ գեղանկարը « 60» թվանշաններով։ Պարզվեց, որ իմ զրուցակիցս , այդ հրաշալի տիկինը, Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ, քիմիկոս, գիտության վաստակավոր գործիչ՝ Արաքսյա Բաբայանն էր՝ Հայաստանի առաջին կին ակադեմիկոսը, որի խորհրդով էլ ես չդարձա ՍՄԿԿ անդամ:

  14. Ara says:

    1989-90 թվականներին ես էլ լենինյան թոշակառու էի պոլիտեխնիկում (թոշակն արդեն 120ռուբլի էր), բայց ոչ ոք ինձ չէր առաջարկում կուսակցական դառնալ ոչ փողով, ոչ առանց փող, իսկ մինչ այդ խորհրդային բանակում ծառայելու տարիներին 1985-1987 թվականներին մեծ ձգտում ունեի կուսակցական դառնալու (երևի ոչ գաղափարական, այլ կարիերիստական մղումներով), բայց ինձ դա չհաջողվեց: Սա մանրամասնում եմ նրա համար պարոն Աբրահամյան, որ Ձեր բերած փաստարկը` հրաժարվել 300 ռուբլու համար “ինչ-որ անհասկանալի նախագծի վրա”, իմ համոզմամբ իրականությանը չի համապատասխանում (հաստատ եղել են այլ կարգի խնդիրներ), որովհետև Դուք հետո հայտնվեցիք Նախագահականում, իսկ դա համարյա միանշանակ բնութագրում է Ձեր անձը որպես շատ խելացի (իմ կարծիքով ներկայումս էլ Հայաստանի լավագույն ժուռնալիստն եք), պրագմատիկ և առողջ դատողությամբ համակերպվող անձ, որը 81թվականին հաստատ իրեն սպասվող փայլուն կարիերայի համար 300ռուբլին կզոհաբերեր…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կարող եք, իհարկե, չհավատալ, բայց պետական ծառայության էի գնացել՝ չունենաով ոչ փողային, ոչ էլ կարյերիստական նպատակներ:

      • Ալեքսանդր says:

        Բայց ինչո՞ւ: Ես, օրինակ, հավատում եմ: Ձեզ նման մարդիկ իհարկե կան, թեև շատ չեն: Օրինակ՝ Անկախության առաջին կառավարության մեջ նման մարդ շատ կար: Սակայն մինչև հիմա աչքի ընկնող բացառություններ էլ կան:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930