ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:
ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն