ԲՀԿ պատգամավոր եւ ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն արդեն սկսել է իր քարոզարշավը: Նա անցնում է բակերով, մոտենում մարդկանց, բարեւում, ծանոթանում, թե «Բարեւ ձեզ, ես Վարդան Օսկանյանն եմ»:
Սա խիստ հիշեցնում է Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը, ուստի այսօր Aravot.am-ը «Սլաք» ակումբում PR մասնագետ, «Բարեւ Երեւան» դաշինքի 12-րդ տեղը զբաղեցնող Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինքը նմանություն չի՞ տեսնում նրանց քարոզարշավների միջեւ: Նրա խոսքերով՝ «Կարծում եմ, դա ուղղակի նույն մշակույթի հետ հարաբերություն ունենալուց է: Նույն մշակույթի տեսակ է, իրենք երկուսն էլ դուրսը երկար տարիներ ապրել են, կարծում եմ, դա այդ մշակույթն է, ուղղակի համընկել է»:
Մեր դիտարկմանը՝ ինչո՞ւ Վարդան Օսկանյանն էլ «վադալազկա» չի հագնում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չունի երեւի, չգիտեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ