Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կանցնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, «Բարեւ Երեւանը կստանա 40 տոկոս»

Ապրիլ 13,2013 13:11

 Այսօր «Սլաք» ակումբում «Բարեւ Երեւան» դաշինքի 12-րդ տեղը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, որը նաեւ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիրն է, դրական գնահատեց ապրիլի 9-ի իրադարձությունները եւ չի կարծում, որ որեւէ հիասթափություն կա, որը կարող է վատ անդրադառնալ իրենց դաշինքի ընտրական արդյունքների վրա: Նա ակնկալում է, որ «Բարեւ Երեւան» դաշինքը կստանա 40 տոկոս. «Կարծում եմ 3 կուսակցություններ ներկայացված կլինեն՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Մնացածը՝  ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը չեմ կարծում, որ կանցնեն 6 տոկոսը»:

Aravot.am-ի հարցին՝ Վահագն Խաչատրյանը եղել է քաղաքապետ, Արմեն Երիցյանը՝ նախարար է, եւ նրանց գործունեության արդյունքում հասարակության շրջանում իրենք բարձր վարկանիշ ունեն: Ասելով, որ ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը չնչին տոկոս կհավաքեն, այսինքն, ըստ Ձեզ, անձերը ոչ մի դեր չե՞ն խաղա եւ միայն կուսակցության վարկանիշը կազդի ընտրության վրա՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ճանաչում եմ Վահագնին Խաչատրյան, պարոն Երիցյանին չեմ ճանաչում: Անձի հետ կապված գնահատական  չեմ ուզում տալ, որովհետեւ մի դեպքում անծանոթ եմ, մի դեպքում շատ լավ եմ վերաբերվում պարոն Խաչատրյանին: Բայց սա լինելու է քաղաքական ընտրություն, այսինքն՝ ձայնը տալու են քաղաքական ուժին: ՕԵԿ-ին ձայն տալուց բոլորը հիշելու են այն ճանապարհը, որն անցել է ՕԵԿ-ը եւ իրենց գնահատականն են տալու: Նույնն արվելու է  ՀԱԿ-ի պարագայում: Նայելու են, թե ինչ եղավ 2008-ից հետո՝ 2010-ին, 2011-ին»:

Թե ինչու չեն սկսել քարոզարշավը, ըստ Ալեն Սիմոնյանի, որոշիչ է քարոզարշավի վերջին մասը, որն ազդեցություն է թողնում ժողովրդի որոշման վրա:

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել Անի Քոչարի մտադրությունը՝ դաշինքի ցուցակը ապրիլի 9-ից լքելու մասին: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ապրիլի 9-ից հետո մարդիկ երկիրն են ուզում լքել եւ նորմալ է վերաբերվում Անիի մտադրությանը:

Հիշեցնենք, որ Անի Քոչարն Aravot.am-ին ասել էր, որ նման մտադրություն ունեցել է, բայց այսօր արդեն այլ կարծիքի է եւ չի պատրաստվում լքել դաշինքը:

Ալեն Սիմոնյանը ընտրողներին հորդորեց իշխանություններին ձայն տալիս հիշել աղբը՝ կուտակված փողոցներում, մուտքերի մոտ, ագռավները, հիշել տրանսպորտը:

Հարցին՝ ի՞նչ եք անելու ագռավներին, գնդակահարելո՞ւ եք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ գնդակահարումը չի խրախուսվում ոչ մի դեպքում՝ լինի մարդ, շուն թե ագռավ. «Երբ որ Երեւանը լինի մաքուր, ագռավները կվերանան: Երեւանն առաջ ղուշբազ է եղել: Իսկ ագռավները իրենց զիբիլանոցներում են վատ զգում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930