Ալեն Սիմոնյանը հորդորում է ուշադրություն դարձնել Երեւանի ագռավներին, որոնք հուշում են մայրաքաղաքի վիճակի մասին
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն արդեն մեկնարկել է: Այսօր «Սլաք» ակումբում «Բարեւ Երեւան» դաշինքի 12-րդ տեղը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ոչ մի աչքի ընկնող բան չկա քարոզարշավում. «Միայն Տարոն Մարգարյանի դեղին պլակատներն են եւ Ամիրյան փողոցի քանդված լինելը»:
Ըստ նրա, Երեւանում այնքան խնդիրներ կան՝ սկսած ճանապարհներց վերջացրած լույսերով. «Երեւանը մեկ տարի գրքի մայրաքաղաք է, բայց 12-ից հետո ուղղակի սպանվում է՝ լույսերն են անջատվում, փողոցում շներ են գնդակահարվում: Տեսեք երկնքում ինչքան ագռավ կա, դա չափանիշ չի՞ Երեւանի համար, դա նշանակում է զիբիլ կա եւ էկոլոգիապես վատ վիճակում է գտնվում մայրաքաղաքը: Բնությունն իր գնահատականը տվել է՝ Երեւանի այսօրվա վիճակին»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչու պարոն Սիմոնյանը հեգնեց Տարոն Մարգարյանի նախընտրական դեղին պաստառները: Նա պատասխանեց.. «Ես PR-ի մասնագետ եմ եւ համարում եմ, որ PR-ի առումով վարդագույն Երեւանին չի սազում, ձեթի գովազդի հետ է ասոցացվում»: Իսկ թե ինչու իրենք չունեն իրենց պաստառները, լայն թափով քարոզչություն չեն իրականացնում՝ Ալեն Սիմոնյանը հորդորեց այդ հարցը դաշինքի պատասխանատուներին տալ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ