2013 թվականի հունվարի 28-ին Ախթալա քաղաքի բնակիչ Գառնիկ Դավթյանը զանգահարել է Լոռու մարզի մեկ այլ բնակիչ Հայկ Դալլաքյանին՝ պահանջելով պարզաբանումներ տալ օրեր առաջ տեղի ունեցած վիճաբանության և իրեն ապտակելու կապակցությամբ:
Որոշում են հանդիպել, իսկ պարզաբանման վայր ընտրվում է Ախթալա քաղաքի «Հանքի ձոր» կոչվող տեղանքը և հենց նույն օր ժամը 20:30-ի սահմաններում, նախնական պայմանավորվածության համաձայն, Հ. Դալլաքյանը և Գ. Դավթյանը հանդիպում են հիշյալ վայրում:
Նախորդ հարցերին դեռ պարզաբանում չտված այս անգամ ևս նրանք վիճաբանում են, և Դալլաքյանն, ըստ քրեական գործի նյութերի, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածում է Գառնիկ Դավթյանի կրծքավանդակի հետին մակերեսին, ձախ ենթագոտկային շրջանում՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, այնուհետև դիմում է փախուստի։
Հայկ Դալլաքյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1- ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Կարդացեք նաև