Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ համագումարը սկսվել է

Ապրիլ 13,2013 12:27

Քիչ առաջ մարզահամերգային համալիրում սկսվեց ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը:

Համագումարին հրավիրված 1237  պատվիրակներից, ներկա են 900-ը եւ մոտ 30 պատվիրակ կմիանան ավելի ուշ: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերով, համագումարին հրավիրված են բոլոր այն  քաղաքական ուժերն ու անհատները, որոնք պատրաստ են իրենց հետ համագործակցել: Նա այլ մանրամասներ չասաց:

Օրակարգում ՀԱԿ կուսակցության կանոնադրության հաստատումն է, կուսակցության ծրագրի ընդունումը, կուսակցության նախագահի, վարչության, վերահսկիչ հանձնաժողովի  ընտրությունը:

Համագումարին ներկա են ՀԺԿ-ն Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ,  ՍԴՀԿ՝ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն Արմեն  Ռուստամյանի գլխավորությամբ, ԲՀԿ-ն՝ Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ: Ներկա են հ/կ ներկայացուցիչներ եւ դիվանագետներ:

ՀԱԿ համագումարը իր եույթով սկսեց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը. «Համագումարը կարեւոր ժամանակահատվածում է տեղի ունենում՝  ներքին եւ արտաքին գործընթացների մեջ: Վստահ եմ, որ համագումարը արգասաբեր աշխատանքով կարեւոր որոշումներ կկայացնի եւ կուղղորդի ձեր կազմակերպությունը երկրի արտաքին ու ներքին մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ… Արդեն մեկ տարի էլ չկա, որ ԱԺ-ում աշխատում ենք միասին ունենք համագործակցության լավ փորձ: Այդ համագործակցությունը բխում է մեր երկրի առջեւ կանգնած խնդիրները համատեղ լուծելու մարտավարությունից, անկեղծ ցանկությունից: Անկախ մեր ունեցած տարբերությունններից, մեկ բանում համոզված ենք, որ այսպես այլեւս շարունակվել չի կարող: Պետք է մեր երկիրը փոխենք այնպես, որ կասեցվի ահագնացող արտագաղթը, արյունաքամ է լինում մեր ժողովուրդը: Մեր հայրենիքում սկիզբ դնել մի գործընթացի, որ բոլորիս երազած Հայաստանն ունենանք օր առաջ: Այդպիսի համագործակցության բոլոր հիմքերը կան: Առաջիկա ընտրություններին միասնական դիրքորոշումներով հասնել նրան, որ օգտագործվի այս պատեհ առիթը, որ Երեւանում հաստատվի ընդդիմադիր իշխանությունը»:

Նրա խոսքերով, ընդդիմադիր գործիչները պետք է ճիշտ գնահատեն իրավիճակը, որ հաջողեն. «Եթե չստացվեց նախընտրական դաշինքը, կարելի է խոսել հետընտրական դաշինքի մասին: Ուրախ եմ, որ ՀԱԿ-ի գործիչներն էլ են դա կարեւորում: Եթե հնարավոր չլինի անմիջապես ընտրել ընդդիմադիր քաղաքապետ, դա հնարավոր է անել ավագանու ներսում, հետընտրական դաշինք ունենալով»:

Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը, որպես քաղաքական ուժ, հռչակվել էր 2008 թ. օգոստոսի 1-ին՝ միավորելով  2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած 18 ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին, ինչպես նաև համաժողովրդական շարժման մասնակից կազմակերպությունների և անհատների:

Դաշինքը կուսակցություն վերանվանելու անհրաժեշտության մասին այս տարվա փետրվարի 7-ին «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթին տված հարցազրույցում նշել էր ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը. «Արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930