Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուգեն Արսենյանի համար «ժողովուրդը» նաև Սերժ Սարգսյանն է

Ապրիլ 13,2013 11:47

Երևանի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար, որոշ տեղեկություններով` ԲՀԿ քաղաքապետացու Գուրգեն Արսենյանի տպավորությամբ  «ժողովուրդ»  ասելով` ԲՀԿ-ն հասկանում է նաև Սերժ Սարգսյանին: Այլ հարց է, որ հասարակությունն այլ կերպ է ընկալել ԲՀԿ-ի այդ հայտարարությունը: Ներկայացնում ենք ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ «Առաջին լրատվական»-ի զրույցը:

– Պարոն Արսենյան, ինչպե՞ս է, որ մասնակցում էիք Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, քանի որ ԲՀԿ-ն, որի հետ ավագանու ընտրությունների նույն ցուցակում եք, բազմիցս հայտարարել է, որ ինքը ժողովրդի կողքին է, և պիտի որ ժողովրդի հետ լինեիք, ոչ թե այնտեղ:

– ԱԺ հատուկ նիստ էր, ԱԺ պատգամավորներ ենք մենք և որպես ԱԺ պատգամավոր մասնակցում էինք ԱԺ հատուկ նիստին:

– Ասել է թե՝ Դուք աշխատանքի՞ էիք գնացել:

– Դա մեր աշխատանքն է: Մենք գնացել ենք աշխատանքի, ԱԺ հատուկ նիստին մասնակցել ենք: Մենք աշխատավարձ ենք ստանում, չէ՞, մեր աշխատանքն էինք կատարում, պա՞րզ է: Մենք ԱԺ պատգամավորներս պարտավոր ենք գնալ նիստին: Հինգ տարին մեկ տեղի է ունենում հատուկ նիստ: Մենք էդ նիստին գնացել և մասնակցել ենք:

– Բայց բազմաթիվ նիստեր են լինում, որ պատգամավորները չեն մասնակցում: Ինչո՞ւ հենց այս նիստին որոշեցիք մասնակցել:

– Ճիշտ է, բազմաթիվ նիստեր են լինում, որին չեն մասնակցում, որովհետև չեն ունենում այդ հնարավորությունը, Հայաստանում չեն լինում: Մեր թիմի մի քանի անդամներ Հայաստանում չէին, չեն մասնակցել հատուկ նիստին:

– Նաև պարոն Ծառուկյանը, փաստորեն, չցանկացավ մասնակցել:

– Պարոն Ծառուկյանը Հայաստանից դուրս է, գտնվում է արտերկրում:

– Ասում են, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չմասնակցելու պատճառով էր հեռացել արտերկիր:

– Ես փաստում եմ, որ դրսում էր, թե պատճառները որոնք են, կարող եք այդ դեպքում հարց տալ անձամբ պարոն Ծառուկյանին:

– Նրա մասնակցությունը Սերժ Սարգսյանի երդմնակալությանը կարող էր ստվերե՞լ ձեր թիմի ընդդիմադիր կերպարը:

– Ես ասում եմ այն, ինչը կա որպես փաստ: Դուք ազատ եք մեկնաբանություններ տալու:

– Եթե ԲՀԿ-ն ասում է՝ մեր խոսքը գործ է ու հայտարարում է, թե ժողովրդի կողքին է, չե՞ք կարծում, որ իրոք ավելի կարևոր էր, որ լիներ ժողովրդի կողքին, քան մասնակցեր Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:

– Մեր խոսքը գործ է, և մենք գտնվում էինք մեր գործի վայրում, հասկանո՞ւմ եք: Եթե մենք ասեինք, օրինակ, գալու ենք ու չգայինք, եղավ, որ մեր խոսքը գործ չէ:

– Բայց ասում եք` ժողովրդի կողքին ենք, գնում եք Սերժ Սարգսյանի կողքին եք կանգնում:

– Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի անդամ չի՞: Ա՞յլ էթնոսի ներկայացուցիչ է: Ասեք`  իմանանք:

– Այսինքն՝ ժողովուրդ ասելով` ԲՀԿ-ն նկատի է ունեցել հենց Սերժ Սարգսյանի՞ն:

– Ժողովուրդ ասելով՝ ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Հայ ժողովրդի այն ներկայացուցիչներին, ովքեր ՀՀ քաղաքացի են:

– Իսկ չպե՞տք է ժողովրդին խոստումներ տալուց առաջ պարզաբանվեր, որ ԲՀԿ-ն ժողովուրդ ասելով` նկատի ուներ Սերժ Սարգսյանին:

– Ես նկատի ունեմ ՀՀ բոլոր քաղաքացիներին: Ես ժողովուրդ ասելով՝ չեմ տարբերակում առաջին սորտ, երկրորդ սորտ, չորրորդ սորտ, բոլորին նկատի ունեմ:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930