«Շախտյորը» կարող է նաեւ ժամանակից շուտ նվաճել Ուկրաինայի չեմպիոնի կոչումը:
Այսօր Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնության 24- րդ տուրում «Դոնբաս Արենայում» ընդունելու է Լուգանսկի «Զարյային», որը հանքափորների համար ամենահարմար մրցակիցներից է: Հաղթելու դեպքում «Շախտյորը» երկրի առաջնությունից վեց տուր առաջ կնվաճի Ուկրաինայի չեմպիոնի կոչումը:
Սակայն ֆուտբոլասերներն անհամբերությամբ սպասում են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «խոսքին»: Նա այսօր ոչ միայն կարող է կրկնել Ուկրաինայի ֆուտբոլի պատմության մեջ ռմբարկուների մրցավազքի ռեկորդը՝ 22 գոլ, որը պատկանում է Սերգեյ Ռեբրովին Եւ Մաքսիմ Շացկիխին, այլեւ գերազանցել այն: Մխիթարյանն այսօրվա դրությամբ իր անվան դիմաց գրանցել է մրցակիցների դարպասի 21 գրավում: Ռեկորդը գերազանցելու համար նրանից պահանջվում է խփել ընդամենը երկու գոլ, ինչը նրա հնարավորությունների սահմաններում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ