Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հովհաննես Ավդալյանը՝ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կրտսեր եղբայրը, հանդես գալով 85 կգ քաշային կարգում, գերազանցեց ինքն իրեն:
Հովհաննեսը, որ ընդգրկված էր «B» խմբում, նախապես հայտավորել էր երկամարտի 280 կիլոգրամ: Սակայն նա իր իսկ պատվերը գերազանցեց երեք կիլոգրամով՝ 283 (129+154) եւ ոչ միայն դարձավ խմբի հաղթող, այլեւ շրջանցեց ուժեղագույնների խմբի երեք ծանրորդի՝ այդ քաշային կարգի 25 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ