«Րաֆֆու մենակ մնալու սցենարը դեռ երևակվել էր մեկ շաբաթ առաջ, սակայն նրա մենակ մնալը, կարծում եմ, չթուլացրեց նրա ու ժողովրդի համոզումն ու հավատամքը դեպի նոր Հայաստանը։ Ժողովրդի հետ լինելու մասին հայտարարած այլ ուժեր ևս չկային։ Սա քաղաքական որոշում է, մոտեցում։ Գնահատականը կտա ժամանակը»,- պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ականները, ովքեր նախորդ հանրահավաքներում Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին էին, ապրիլի 9-ին մենակ թողեցին «ժառանգության» առաջնորդին, ասել է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:
Վերջինս չի կարծում, թե ապրլի 9-ին և դրանից հետո հասարակությունը հիասթափվել է. «Հուսահատության մասին ավելի շատ խոսում են կողքից մարդիկ, ովքեր կուզենային մարած տեսնել շարժումը կամ այն տանել անկանխատեսելի սցենարների: Այդ օրը հրապարակում կային ոմանք, ովքեր շիկացնում էին մթնոլորտն ու կտրուկ գործողություններ պահանջում: Ես, իհարկե, չեմ բացառում նաև անկեղծ պոռթկումի տեսակը, որ զզված է այս իրականությունից»,- ասել է նա:
«168 ԺԱՄ»
Դու հարգված Անձնավորություն ես