Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանները պատժող օրգան են». նախկին փոխոստիկանապետը՝ ապրիլի 9-ի դեպքերի մասին

Ապրիլ 12,2013 23:47

Քաղաքապետի թեկնածու ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը, որպես նախկին փոխոստիկանապետ, իրավաչափ է գնահատում ապրիլի 9-ին ոստիկանների գործողությունները:

Մեր հարցին, Արմեն Մարտիրոսյանին ծեծե՞լն էլ էր իրավաչափ, պարոն Երիցյանն ասաց. «Ոստիկանները իրավաչափ են եղել, բայց տալ գնահատական՝չիմանալով ամբողջ աշխատանքը, իմ կարծիքով իրավաբանին վայել չէ:  Պետք է ուսումնասիրել եւ իմանալ՝ ինչ է այնտեղ եղել: Ոստիկանին բոլորս էլ պետք է ենթարկվենք»:

Պարոն Երիցյանն այն կարծիքին չէ, որ ոստիկանների մեջ ապրիլի 9-ին արթնացավ 2008-ի վայրագությունն ու «հին ավանդույթը». «Չէ, չէ: Մենք պետք է պաշտպանենք մեր ոստիկաններին, մենք պետք է այնպես անենք, որ հետո մեր ոստիկանները կարողանան պաշտպանել մեզ: Բոլորս էլ քննադատում ենք, որովհետեւ ոստիկանները պատժող օրգան են, դրա համար շատերը չեն սիրում»:

Պարոն Երիցյանը մի քանի անգամ շեշտեց, որ ապրիլի 9-ի դեպքերի մանրամասներին ծանոթ չէ ու չի կարող գնահատականներ տալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Ստում է Երիցյանը,որ չի դիտել Արմեն Մարտիրոսյանին ծեծելու ու ստորացնելու տեսահոլովակը:Միայն գեստապոյականներն էին նման ձևով՝ ոհմակով հարձակվում անպաշտպան գերու վրա…Նրան հարվածողը ոչ բարով սպա էր:Ընդհանրապես իսկական տղամարդը, էլ չեմ ասում սպան՝ չպետք է սմբակով հարվածի 4-5 բուղաների կողմից արդեն իսկ մեկուսացված ու անպաշտպան մարդու դեմքին:Իսկ նրա լկտի ու այլանդակ հայոյանքներ տալը հասարակական վայրում, արդեն իսկ քրօրեն պատժելի արարք է:Եթե մինչև հիմա Երիցյանը այդ տարրական բաները չգիտի,ապա ո՞նց է նա ժամանակին զբաղեցրել փոխոստիկանապետի պաշտոնն ու կրում գեներալի ուսադիրներ:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Pressing.am կայքի տեսանյութում ՊԱՐԶ երևում է,որ քաղաքացիական համազգեստով մարդիկ, ոստիկանների հետ համատեղ, բրդում էին քաղաքացիներին ապրիլի 9-ին: Սա ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ խայտառակություն է,որը նշանակում է,որ Հայաստանը de facto և de jure այլևս սահմանադրական երկիր չէ: Այս դեպքում միջազգային իրավունքը տվյալ երկրի քաղաքացիներին տալիս է իրավունք ստեղծել քաղաքացիական դրուժինաներ` իրենց անձը և ունեցվածքը պաշտպանելու համար:

  3. Մարգար Մախսուդյան says:

    Նույնիսկ մտավոր կույրին է տեսանելի, որ խախտված է Սահմանադրության առաջին հոդվածը.
    Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, ի ր ա վ ա կ ա ն պետություն է:
    Ըստ իս՝ քրեապես պատժելի արարքներ գործած քաղաքացիական հագուստով ոստիկանները և նրանց անմիջական ղեկավարները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ այս ՕԵԿ-ականը պարզապես իր դերի, իր կերպարի մեջ է:
    Այսպիսի վարքն ու դիրքորոշումը ավելի սազական կլիներ ՛՛Հանցանաց երկիր՛՛ անվամբ որևէ կուսակցության:

  4. aragast says:

    Ուրեմն,պարոն Երիցյանի պատկերացմամբ, ոստիկանը պատժող է, իսկ դատարանը ինչի՞ համար է։Ով՞ է որոշում անձի մեղավոր լինելը,ոստիկանը՞, թե դատարանը՞։Պարոն Երիցյան եթե դուք դառնաք քաղաքապետ դուք կանչելու էք՞ ոստիկաններին որպեսզի պատժեն (ծեծեն) ձեր կարծիքով մեղավոր քաղաքացիներին։

  5. Hayk says:

    “”Ոստիկանները իրավաչափ են եղել, բայց տալ գնահատական՝չիմանալով ամբողջ աշխատանքը, իմ կարծիքով իրավաբանին վայել չէ “” – Բա որ ամբողջը չգիտես, ոնց ես ասում , թե իրաոա`ափ են եղել???????? ՈՒ սա էլ ուզում ա Երևանի քաղաքապետ լինի? Սրա տեղը հոգեբուժարանն ա

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930