Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ական ավագանու թեկնածու. «Արտասահմանցիները ՕԵԿ-ից կվերցնեն քաղաքը վարելու ռազմավարությունը»

Ապրիլ 12,2013 22:41

Այսօր Աջափնյակ համայնքում ՕԵԿ-ավագանու թեկնածուները հանդիպեցին այդ համայնքի իրենց կուսակիցների հետ:

Հանդիպմանը ցուցակի առաջին, երկրորդ համարների թեկնածուներին կուսակիցներին ներկայացրեց 185 դպրոցի ուսուցչուհի, ավագանու թեկնածու Սոֆյա Արթենյանը (լուսանկարում):

«Մեր պարոն Երիցյանը մարդկային կերպարով, որակներով ու հատկանիշներով տարբերվում է շատ շատերից: Այս կարճ ժամանակահատվածում, երբ նա ղեկավարեց արտակարգ իրավիճակների նախարարությունը, պատկերացնում եք ժողովուրդ ջան, այնպես ղեկավարեց, որ մեր նախարարության հռչակը պատվեց մեր հանրապետության սահմանները եւ անցավ արտերկիր: Արտերկրից այսօր փորձում են որսալ մեր փորձը:Եթե քաղաքապետ լինի, ուրեմն արտերկիրը մեզանից կվերցնի նաեւ քաղաքը վարելու ճիշտ եւ ազնիվ ռազմավարություն»,- արտակարգ իրավիճակների նախարար, քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանի մասին ասաց տիկին Արթենյանը:

Ավագանու թեկնածու հանդիպմանը բացակայող Հովհաննես Շահինյանին էլ ներկայացնելիս, ասաց. «Հովհաննես Շահինյանին շատ կարճ է՝ ինչ ծանոթացել եմ, բայց պատկերացրեք, որ բավականին դրական կարծիքներ եմ լսել նրա մասին: Ես չեմ ասում, վկաներն են ասում, որ կարճ ժամանակում նա աշխատում է»:

Տիկին Արթենյանը նաեւ շարունակեց, թե շատ քաղաքական ուժեր զարտուղի ու հազար մի ոլորաններով փորձում են մոլորեցնել մարդկանց. «Հոգնած եւ հուսահատված ժողովրդին նորից հավատից փորձում են շեղել: Մեր հոգնած ժողովուրդը այսօր կրկին երկընտրանքի մեջ է: Տալիս են բազում խոստումներ, բայց ընտրությունները ապացուցել են, որ  այդ խոստումներն ապրում են մինչեւ ընտրատարածք: Դառնալով իշխանություն՝ մոռանում են իրենց խոստումները: Բայց ժողովուրդը չի մոռանում, միշտ հիշում է՝ ինչ խոստացավ իշխանությունն ինչպես կատարեց խոստումը»:

Ուսուցչուհին վստահեցրեց, որ ՕԵԿ-ը  զարտուղի ճանապարհներ չի ընտրում եւ առաջադեմ ծրագիր է ներկայացնում. «Ապացուցել ենք մեր աշխատանքով»:

Պարոն Երիցյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են ՕԵԿ-ական ավագանու թեկնածուները արդեն որերորդ օրը հանդիպում իրենց կուսակիցների եւ ոչ թե համայնքի բնակիչների հետ. «Ես ասել եմ՝ հրավիրեն բոլորին: Հիմա որ ասում եք, ինձ համար անկանկալ է: ՕԵԿ-ականներն էլ են երեւանցի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    «Արտասահմանցիները ՕԵԿ-ից կվերցնեն քաղաքը վարելու ռազմավարությունը» և կնետեն աղբանոց:

  2. Գոհար says:

    մտածում եմ, մտածում, չեմ հասկանում ,ինչ գործ ունի Արմեն Երիցյանը օեկում?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930