Aravot.am-ի հետ զրույցում բլոգեր Արա Նախշքարյանը հրաժարական ներկայացրած կառավարության 5 տարվա աշխատանքը գնահատեց 2` հատկապես քննադատելով 3 նախարարների` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
Նա միաժամանակ շեշտեց, որ կան նախարարներ, որոնց ժողովուրդը բացարձակապես ոչ տեսած կա, ոչ էլ անուն-ազգանունները լսած: «Կան նախարարներ, որոնք հեռուստատեսային ելույթներ են ունենում, բայց մտքիցդ չի էլ անցնում, թե նախարարն էր խոսողը: Նրանք փորձում են իրենց դեմքը ծածկել իրենց տեղակալներով: Ժողովրդի հետ անմիջական կապ ունենալու համար դո ՛ւ պետք է երևաս ու շփվես, որպեսզի քեզ տեսնի, հասկանա, գնահատի` դու ո վ ես, այդ պաշտոնին հավասարազո ՞ ր ես, որ այդ աթոռը զբաղեցրեցիր: Ես շատերին չեմ ճանաչում, գիտեմ մի քանիսին, որոնք անընդհատ շահարկման մեջ են` Սփյուռքի, Կրթության և Մշակույթի նախարարներն են և գիտեմ Արմեն Երիցյանին: Պատկերացրեք մյուսներին չգիտեմ»,-անկեղծորեն ասաց մեր զրուցակիցը:
Նա թվարկեց, թե որ նախարարներին և ինչու չի ուզում նորից տեսնել նոր կառավարության կազմում: «3 նախարարների չէի ուզի նորից տեսնել կառավարության կազմում, նրանցից մեկը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է, որը աբսուրդ է որպես նախարար` իր կեցվածքով: 2-րդը Արմեն Աշոտյանն է ու 3-րդը` Հասմիկ Պողոսյանը` Մշակույթի նախարար, ով ընդհանրապես մշակույթով չի զբաղվում: Երեք գերատեսչությունների ղեկավարներն էլ իրենց աշխատանքի մեջ առաջին հերթին նախ փողն են տեսնում. Կրթության նախարությունը Բոլոնիայի ծրագրի շրջանակներում կրթությունը փչացրեց, մշակույթի նախարարությունը չգիտես ինչով է զբաղված, էսօր պարզ է Հայաստանում ընդհանրապես մշակույթ չկա թե՛ ֆիլմերի և թե՛ թատրոնների տեսքով: Խոսքս Գյումրիի մասին է , Երևանում կարող են լինել, Երևանը մեծ քաղաք է և չի բացառվում: Սփյուռքի նախարարությունն էլ թերանում է իր աշխատանքների մեջ , ի՞ նչ առումով , անընդհատ մի ծրագիր է առաջ քաշում «Արի տուն» ծրագիրը , բոլորս էլ գիտենք, որ եթե գալիս ես տուն, դատարկ գրպանով չես գալիս, էսպես թե էնպես փող պետք է բերես հետդ ու ծախսես էդ փողը: Փոխանակ մենք մշակեինք «Տնից մի՛ գնա» ծրագիրը, մշակել ենք «Արի տուն» ծրագիրը: Խնդիրը սա է», -դժգոհեց բլոգերը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին, եթե ընդհանուր առմամբ գնահատենք կառավարության աշխատանքը բալային համակարգով, ի՞նչ գնահատական կնշանակի բլոգեր Արա Նախշքարյանը, վերջինս ասաց. «Ըստ իմ տեսածի, լսածի, իմ ապրած այս 5 տարիների ամբողջ ընթացքում, ես կառավարության աշխատանքը անպայման գնահատում եմ 2` եթե 5 բալանոց գնահատական պիտի տամ, որովհետև շատ խնդիրներում իսկապես շատ թերացած կառավարություն է` սկսած փողոցների կարգավորումից վերջացրած ժողովրդի, ապերլակերպով»:
Մեր այն դիտարկմանը, թե կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը բավական գոհ է իր աշխատանքից. նա օրերս ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ չհամաձայնեց «ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հնչեցրած գնահատականին, որ կան բազմաթիվ թերացումներ, 200 հազար մարդ լքել է երկիրը, տնտեսական աճ գրանցելու փոխարեն անկում է գրանցվել և այլն, մեր զրուցակիցը այսպես արձագանքեց. «Եթե վարչապետը հայտարարում է, որ կարողացել են անել այնքան, ինչքան կարողացել են, բա իհարկե, ծրագիրն իրականացրել են այնքան, ինչքան պետք է եղել իրենց իրականցնելու: Բնական է, կառավարվող ոչ մի օբյեկտ կամ սուբյեկտ, ժողովրդական լեզվով ասած, իր մածունին թթու չի ասի, հենց այս տարբերակն է: Ինձ թվում է, վարչապետը չէր էլ կարող այլ բան ասել, որովհետև ինքը միանձնյա չէ, իրեն վերևից փոխանցել են, թե էսպես պետքէ ասես , ինքն էլ ասում է : Ավելի լավ կլինի վարչապետը մտածի, թե ինչո՞ւ իրեն զալոգ թողեցին Մոսկվայում, որ գումարը բերեին-հասցնեին կազինոներից մեկին»:
Մեր այն հարցին էլ, թե ինչպե՞ս կգնահատի Պաշտպանության նախարարի աշխատանքը, որքան էլ հպարտանք մեր բանակով, այդուհանդերձ միշտ դժբախտ դեպքեր, մահեր են արձանագրվում, որդեկորույս ծնողները միշտ բողոքի ակցիաներ են անցկացնում կառավարության շենքի դիմաց , մի՞թե սա պարոն Օհանյանի թույլ նախարար լինելուց չէ, Արա Նախշքարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ոչ թե Պաշտպանության նախարարն է թույլ, այլ բանակ գնացող սերունդը: Պաշտպանության նախարարին ես ոչ մի բան չեմ կարող ասել, նա պատերազմի բոհով անցած անհատ է, բավական հարգված ու լուրջ մարդ է: Չնայած ես ուրիշ մարդու կուզեի տեսնել այդ աթոռին` հանձինս Արթուր Աղաբեկյանի, որը ավելի խիստ ու ավելի անկանխատեսելի է: Ի՞նչ առումով, սահմանային խախտումների դեպքում Արթուր Աղաբեկյանը հաստատ չէր ասի` խելոք մնացե՛ք, երբ որ ասեմ կկրակեք և այլն : Այսինքն Արթուր Աղաբեկյանը ուրիշ կատեգորիայի մարդ է, իսկ Սեյրան Օհանյանը ավելի փափուկ, ավելի համեստ ու հավասարակշռված անհատ է: Ես իրոք այն կարծիքին եմ , որ բանակի մեր ամբողջ խնդիրը մեր սերնդի դաստիրակության մեջ է, ու այստեղ մեղավորը ո՛չ բանակի ղեկավար կազմն է և ո՛չ էլ բարձիթողի վիճակը: Պարզապես մեր սերունդը շատ անտարբեր է իր պատմության, գրականության, իր լեզվի հանդեպ, ամեն ինչ կորցրած, էդ հիմար կեցվածքով գնում են ծառայության :Հայրենասիրական ոգի չկա, իսկ դա նախարարը չէ, որ պիտի նրանց մեջ մտցնի, դա ծնողը պիտի անի` դեռ մանկապարտեզից սկսած: Պետք է ընդգծված տողով նշեմ, որ 18 թվականի 1-ին հանրապետության ժամանակ նույնիսկ վարչապետի 3 որդիներն են գնացել մարտադաշտ ու զոհվել, որ ինքը բոլոր հնարավորություններ ուներ իր որդիներին հետ բերելու, բայց չարեց դա ` ի ցույց մյուսների, որ սա՛ է ճիշտը , իսկ էսօր մենք ճիշտ հակառակն ենք անում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
<>-ի նման ծրագիր ունի նաև մշակույթի նախարարությունը՝ <>, որը նպաստում է երաժիշտների արտագաղթին: Անի Առաքելյան
,,Արի տուն,, -ի նման ծրագիր ունի նաև մշակույթի նախարարությունը՝ ,,Վերադարձի փառատոն,,, որը նպաստում է երաժիշտների արտագաղթին: Անի Առաքելյան
«Տանից դուրս չգաս» ծրագիր է իրականացնում ՆԳ նախարարոււթյունը…
Ինչ լավ կլիներ եթե մի ծրագիր էլ լիներ ,,Ապրիր քո տանը բարեկամ,,…
Արթուրի համար շատ դիպուկ էր.. Ճիշտ ես ասում, Արա ջան, մեր բանակը այսօր թույլ լինելու իրաբումք չունի… մեղավոր ճանաչել Սեյրանին չի կարելի քանի որ այսօր շատ գործ է արվում բանակում… Բայց այ թե նախարարը Արթուրը լինի!!!!!!!!!!!!!!!!!!