Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանուշի պոչամբարի ջրատարը կառուցված է նախագծային շեղումներով

Ապրիլ 12,2013 21:13

«Դինո գոլդ մայնինգ քամփնի»  ՓԲ ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարի  նոր ջրատարը կառուցվել է թերություններով եւ նախագծային շեղումներով: Այս մասին փաստում է  ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարցմանն ուղղված  եզրակացությունում:  Իսկ դատարանի հարցումն առնչվում էր  «Մրգաձոր» ՍՊԸ-ի կողմից «Դինո գոլդ մայնինգ քամփնի» -ի դեմ ներկայացված հայցին:

««Մրգաձոր» ՍՊԸ-ին պատկանող Կապան քաղաքի Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանը՝ շենք-շինությունները եւ սարքավորումները, վնասվել են Գեղանուշ գետի հունից ջրերի արտահոսքի, հեղեղաջրերի հոսման ժամանակ հին ջրատարի ուղղահայաց բետոնյա պատերի եւ քանդման եւ փլուզման պատճառով, որը  նոր կառուցված արագահոս ջրատարի նախագծային լուծումներից շեղումներով կառուցման հետեւանք է», – նշված է փաստաթղթում:  Փորձագիտական եզրակացության համաձայն՝ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲ ընկերության կողմից Գեղանուշի պոչամբարի շինարարությունը իրականացվել է նախագծային փաստաթղթերին եւ առաջադրանքներին ոչ համապատասխան:    «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ նախագահ Ռաֆայել Ասրյանի խոսքով՝ Գեղանուշի պոչամբարը կառուցված է  հին պոչամբարի վրա, իսկ  կառուցման ֆինանսավորումը իրականացվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) 4 միլիոն դոլար վարկային միջոցներով: «Այդ  նախագիծը էկոլոգիական նշանակություն ուներ: Պոչամբարը շահագործման է հանձնվել 2007թ-ին, իսկ արդեն 2010 թվականին տեղի ունեցավ վթար, որի մասին նշված է պետական փորձաքննության եզրակացության մեջ: 2012թ. Գեղանուշի պոչամբարի պոչատար խողովակաշարը մի շարք անգամ վթարվել է, ինչի արդյունքում պոչերը լցվել են շրջակա միջավայր: Ստեղծված իրավիճակից ելնելով հասկանում ենք, որ բանկի (EBRD) 4 միլիոն դոլար վարկային միջոցը իր նպատակին չի հասել: Եվ հարց է առաջանում Վերակառուցման   եւ զարգացման եվրոպական բանկի ղեկավարությանը, ի՞նչ հիմքերով եք պատրաստվում տրամադրել նաև 45 միլիոն դոլար վարկային միջոց», – ասաց հ/կ նախագահ Ռ. Ասրյանը եւ նշեց, որ իրենց կազմակերպությունը ստանձնել է Վերակառուցման  զարգացման եւ  եվրոպական բանկի (EBRD) կողմից տրամադրվելիք վարկային միջոցների մոնիտորինգի գործընթացը:

 

 

Մերի ՍՈՂՄՈՆՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Դինո գոլդ մայնինգ քամփնին» դարձել է իսկական պատուհաս` հարավային Սյունիքի գլխին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930