Լայնել Փրայոր ռոք խումբը ապրիլի 13-ին կթողարկի իր նոր ալբոմը, որը կոչվում է «Աժդահակ»: Գրում է «Նյու Ջերսի» պարբերականը:
Անունի ընտրության հարցում հուշող դեր են խաղացել խմբի պրոդյուսերի հայկական արմատները. «Մենք որոշեցինք ուսումնասիրել հայկական աստվածներին, որ մի անուն գտնենք, որը մեզ դուր կգա», – բացատրել է Էնդի Լոնգոն՝ խմբի բասիստը, – «Աժդահակը վիշապանման մարդ-աստված է, որը ուտում է մեղսավոր մարդկանց մաշկը: Հենց մենք գտանք դա, մենք հասկացանք, որ այն պետք է լինի մեր ալբոմի անունը»:
Մեկնաբանելով այս նախագիծը՝ Լոնգոն ասել է, որ «Աժդահակ»-ը կամ կազմաքանդելու կամ բարձունքների է հասցնելու իրենց:
Ալբոմի երրորդ երգը նույնպես կոչվում է «Աժդահակ»: Իսկ խմբի պրոդյուսերի անունն է Քեվին Անդրեասյան:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ