Ժառանգության առաջնորդը չանդրադարձավ Մոսկվա կատարած այցին:
«Միասին կստեղծենք այն համազգային ճակատը, որ այսքան տարվա ընթացքում բերելու է մեր հաղթանակը մեր ժողովրդին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նշեց, որ ապրիլի 23-ի գիշերը միանալու են ՀՅԴ-ի երիտասարդների կազմակերպած երթին:
Նրա խոսքերով՝ «Փետրվարի 18-ի օրինակով ոչ մի վախ: Այդ վախը մեզնից հանեցինք, արյունը բացառեցինք, սխալն ընդունեցինք եւ հետայսու հաղթանակը մերն է: Կեցցե փետրվարի 18-ը, կեցցե ապրիլի 9-ի երդումը, որ ես սրբությամբ պիտի պահեմ: Թող մնացածը վերլուծեն, մեկնաբանեն, չարախոսեն, մենք գործի մեջ ենք: Բարի գիշեր»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հրաժեշտ տվեց հարթակին՝ առանց կես բառով անգամ անդրադառնալու Մոսկվա կատարած իր այցին եւ պաշտոնական հանդիպումներին:
Նա հայտարարեց, որ հաջորդ հավաքը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը 6-ին՝ «Անի» հյուրանոցի մեծ դահլիճում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ