«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանն այսօր Ազատության հրապարակում ողջունեց հատկապես Արմեն Մարտիրոսյանին. «Ինքը Բաշ Ապարանի իր պապերի կրած տանջանքներն ու ցավը պատրաստ է տանել մինչեւ վերջ: Կան անդաստիարակ ոստիկաններ, որոնց եթե ոստիկանապետը կարգի չհրավիրի, մենք պետք է մեր խորհրդով իրենց կարգի հրավիրենք»:
Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ ապրիլի 9-ին մենք երդվեցինք, որ չենք վաճառվում, այդպիսի երդում ազգովի դեռ չէինք տվել. «Մենք, իրոք, այդ օրը տոնեցինք: Մի փոքր այն կողմ մի խումբ մարդիկ տխրության մեջ կեղծ երդում էին տալիս: Մենք իրենց հաղթել ենք: Մենք ունեցանք այդ օրը մեր նոր Հայաստանի հռչակումը, նաեւ չունեցանք զոհեր, եւ բացի մեր Արմենից ու տիկին Արմենուհուց բացի վիրավորներ չունեցանք, բայց ունեցանք հաղթական քաղաքացիներ: Մենք բոլորս հաղթել ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև