Վանաձորում կայացավ երիտասարդ նկարչի առաջին ցուցահանդեսը:
Այսօր Վանաձորի կերպարվեստի թանգարանում հավաքված քաղաքացիները հնարավորություն ունեցան ծանոթանալու իրենց համաքաղաքացու ստեղծագործություններին:
24-ամյա Արմեն Միկոյանը նկարիչ է:Նա ասում է, որ ցուցահանդեսը` հատկապես, որ այն առաջինն է, շատ կարեւոր ու հեղափոխական դեր կարող է ունենալ արվեստագետի կյանքում:«Ցուցահանդեսները կարեւոր են նաեւ արվեստագետի կայացման համար: Սա նաեւ հնարավորություն է ինքս ինձ կողքից նայելու»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է երիտասարդ գեղանկարիչը:
Զգացմուքները կտավին հանձնելու տարիքը Արմեն Միկոյանը դժվարանում է մտաբերել, իր ասելով` ինչ ինքն իրեն հիշում է, զբաղվում է դրանով:
Կարդացեք նաև
«Ես առանձանացնում եմ մարդակային հույզեր, մարդկանց ապրումներ, համամարդկային: Այդ զգացմունքները բոլոր մարդկանց են հատուկ: Ներքին զգացածներս արտահայտում եմ կտավի վրա»,-նշում է նկարիչը` տեղեկացնելով, որ իր առաջին ցուցահանդեսին հանրությանն է ներկայացնում վերջին երկու տարում ստեղծած 35 գործեր:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ