Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը ծաղրում է իրեն հարվածող ոստիկաններին, որ լավ չեն կարողացել հարվածել

Ապրիլ 12,2013 19:19

Պետրոս Մակեյանը քննադատեց ընդդիմությանը, որ հրճվում էին:

 

Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ծաղրեց իրեն ապրիլի 9-ին ծեծող ոստիկաններին՝ ասելով, որ այնքան միս ու արյուն չեն ստացել, որ ծնկի հարվածով, ծնկի ոսկորով, որն ամենապինդն է, կարողանան քիթ կոտրել: Ինչպես նկատեցինք, Արմեն Մարտիրոսյանի քիթը միայն մի փոքր վնասվել էր եւ չէր կոտրվել:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ ապրիլի 9-ը շատ լավ հնարավորություն էր՝ հասկանալու, թե ում հետ կարելի է կռվի գնալ, որովհետեւ թիկունքդ պիտի ամուր լինի: Այսպես նա ներկայացրեց Պետրոս Մակեյանին:

Մակեյանի խոսքերով՝ իշխանությունները վախեցած ու սարսափած էին. «Այնպես ստացվեց, որ ժողովրդի մի մասը կարողացավ պարտադրել Րաֆֆուն, որ գնան Բաղրամյան: Իմ կարծիքով, այդ քայլը ճիշտ էր, այն հոգեբանական նշանակություն ուներ: Վարչախումբը մտածում էր, որ կոտրել է ժողովրդին, աչքը վախեցրել է, եւ այլեւս այդ ուղղությամբ չի գնալու: Վարչախումբը տեսավ, որ մարտի 1 տեսած ժողովուրդը չի վախենում: Վարչախումբը տեսավ, որ ժողովրդի դեմ խաղ չկա»: Կատարվածից Պետրոս Մակեյանը նաեւ հասկացել է, որ այս իշխանությունը ընդունակ է եւս մեկ անգամ Մարտի 1 անել:

Ըստ նրա, մեծ հաշվով Բաղրամյան գնալու քայլով ժողովուրդը շահել է: Թերացումը միայն տեխնիկական վատ կազմակերպվածությունն էր, որ մի մասը գնաց Ծիծեռնակաբերդ, մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում. «Եթե ամբողջ զանգվածը մնար Բաղրամյանում, միգուցե ավելի մեծ բախում կլիներ: Իսկ թե ինչպես ներկայացվեց ապրիլի 9-ը, իշխանությունն ինչպես վարվեց՝ նորմալ էր, մենք իրենցից ոչինչ չէինք սպասում, բայց ինչ արվեց ընդդիմադիր ուժերի կողմից՝ սարսափելի էր: Նրանք կարծես հրճվում էին, որ ոչ մի բան չէր ստացվում: Դուք չպետք է հրճվեիք, դուք պետք է լինեիք ժողովրդի կողքին: Ամենամեծ հատկանիշը Րաֆֆու, որ ես գնահատում եմ, դա այն էր, որ նա առաջին գծում ընտանիքի հետ էր»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930