Րաֆֆի Հովհաննիսյանի կինը պատմում է, որ արցունքներ է տեսել ոստիկաններից մեկի աչքերում:
Այսօր Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը:
Արմենուհի Հովհանիսյանին այս օրերին զանգում են, մտահոգվում են: Նա ասաց. «Եթե տեսել եք ցավ իմ երեսին եւ իմ աչքերում տխրություն, այդ տխրությունը չէր արտացոլում մեր ժողովրդի ցավը, այլ ես ցավում էի այն երիտասարդ ոստիկանների համար, որոնք ինձ դրել էին վահանների մեջ, եւ ես կորցրել էի իմ գիտակցությունը եւ միայն հիշում եմ Կարինի աղմուկը: Այդ երեխաները մեղք չունեին: Այդ երեխաները ստիպված էին կատարում հրաման»:
Տիկին Արմենուհին նաեւ արցունքներ է տեսել այդ երիտասարդ ոստիկաններից մեկի աչքերին. «Ես ուղղակի որպես մայր հասկացա, որ ստիպված էին դա անել»:
Կարդացեք նաև
Արմենուհի Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ այդ օրը հագել էր իր ամենասիրելի կոշիկները, բայց կորցրել է դրանք: Չնայած դրան, ինչպես ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիք: Սա արտառոց դեպք է եղել, որ տիկին Արմենուհին ոտաբոբիկ այդ օրը բարձրանա Ծիծեռնակաբերդ. «Ես ապրիլի 9-ին վերցրեցի իմ կյանքի երկրորդ ամենակարեւոր երդումը: Առաջինը եղել է Ֆրեզնոյի հայկական եկեղեցիում, ուր ես խոսք եմ տվել լինել իմ ամուսնու կողքին՝ Րաֆֆիի լավ թե վատ օրերին: Ես աղոթում եմ, որ Աստված ինձ հույս տա, որ ինչքան կարողացել եմ առաջին երդումս ի կատար ածեմ, նաեւ կարողանամ երկրորդ երդումս ի կատար ածեմ՝ ձեզ հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մենք ընտանիքով Ձեզ հետ ենք,և հավատում ենք, որ տոնելու ենք հաղթակակը։
Բալլադ Րաֆֆիի կնոջ կոշիկների ու Վլադիմիր Վլադիմիրովիչի մասին
Օպերայից անդին —
Ոստիկաններ անթիվ:
Ու ամբոխը դիմացից,
Գոռում է
,,Հիմա,,
Ու նրանց ձայները
Հասնում են ,,Համալիր,,:
,,Օրանժով,, ու ,,Բիլայնով,,
Կանչում են ,,Հասիր,,:
Լուրերը թափվում են շտապով,
Հասնում են հենց իրեն,
Ու հոսում են հետո
Տապով՝
Չեղած ուղեղի միջից:
Բարձրախոսի հանդեպ
Անհանգիստ,
Կանգնել է Ազատիչը:
Կարդում է:
Երդվում է:
Պղծում:
Քշտել է հոնքերը,
Ձայնը դողում է,
Դրել է թաթը Աստվածաշնչին,
Ինչպես ծանրածանր բռունցք:
Կիտել է հոնքերը ներքև,
Թերթում է, քրքրում, ջոկում:
Ոլորում է աչքերը չորս դին,
Ճգնում է երևալ շատ հանգիստ:
Լարել է ուղեղը Ազատիչը,
Ինչպես ռուլետկայի զսպանակ…
Հարկավոր է պղծել, չզիջել…
Հարկավոր է – բերել բանակ:
Հարկավոր է խեղդել գյուղացուն
Ու բանվորին քերթել:
Հարկավոր է քանդել հայոց բերդը:
Հարկավոր են շատ ատկատներ…
Իսկ հետո թռնելուն կգա հերթը:
Հարկավոր է ԱԽՔ-ի,դհոլի աղից
Նոր հաճախորդներ ձուլել…
Հարկավոր է, որ ամեն մի Րաֆֆի
Սովորի գեղամյանություն անել…
Հարկավոր է…
Ո՞րը թվել:
Հարցեր են՝ անծայր, անթիվ:
Իսկ մինչ այդ Րաֆֆին օպերայից
Զանգում է –
Շեֆ,ասա, ի՞նչ անեմ էլ:
II
Հավաքել է ուղեղը Ազատիչը,
Լափում է փողերը ու ծամում.
Թռչում է ժամանակը, ինչպես սամում.
Ժամանակը քիչ է:
Բայց ի՞նչ է –
Բաղրամյան փողոցում –
Աղմուկ է.
Գոռում են բարձր.
Օսիպյանը մեկին համոզում է…
Մոտենում է Վովա Սերգեյիչը –
Րաֆֆին է…
Ուզում է ինչ-որ բան:
Ի՞նչ –
– Անցել է ահագին ճամփա –
Եկել է Ազատիչին…
– Էխ-է՛խ, Րաֆֆի,Րաֆֆի:
Իր կինը կորցրել է մի զույգ կոշիկ,
Դիմել է նա Վովա Սերգեյիչին,
,,Զորավարն,, ասել է չիք.
Դե նա էլ գնում է Մոսկվա,
Վլադիմիր Վլադիմիրովիչին…
Բարկանում է,
Հուզվում է Ազատիչը.
Զանգում,գոռում է
– Եկել էս որ ի՞նչ անես,
Որ խանգարես երդու՞մը իմ,
Խփածներս իզու՞ր անցնի:
Խիյարի պես ծուռ էս բուսնել…
Քեզ ասեցինք,որ դեր խաղաս,
Մեր ուզածով,սիրուն համով,
Արթուրիկով,Գեղամյանով,
Քեզ չի՞ թվում՝ համը հանիր…
ՐաՖՖիի կինը կորցրել էր մի զույգ կոշիկ,
Դիմել էր Րաֆֆին Վովա Սերգեյիչին,
,,Զորավար,, Վովան ասել էր ,,չիք,,
Դե նա էլ գնաց Պուտին Վլադիմիրովիչին…
Հարգելի Համլետ, կարևորը, որ Րաֆֆին որքան էլ չէր կամենում, վճռական պահին գնաց ժողովրդի առջևից՝ ընտանիքով ձեռք ձեռքի տված (չէ՜, ոմանց նման)։ Հուսով եմ, որ այդ դեպքերը մարդիկ ճիշտ կգնահատեն․ ես այնտեղ էի։ Ինձ համար դա Սարդարապատի ճակատամարտին էր նման, երբ ժողովուրդը առանց ղեկավարի ինքնաբուխ պայքարում էր իր կենսական գոյության համար։ Եթե չլիներ Վովա Գասպարյանի քրիստոնեական վարմունքը, որոշ արյունարբու ոստիկաններ, որոնք երևի Ս․ Ս․-ից հրահանգ էին ստացել ավելի շատ մարդկանց կոտորել, հավատացե՛ք, ծարավ էին անմեղ ժողովրդի արյուն թափելու։ Րաֆֆին նույնպես դեր խաղաց բախումը արյունահեղության չվերածելու գործում։ Ոչ մեկս արդեն չենք կասկածում, որ Ս․ Ս․-ն Ներոնն է․ նա միայն անմեղ մարդկանց արյունը տեսնելով է հանգստանում։
Իսկ բալլադը շատ լավն էր։
Աննա ջան,ռուսական առածն ասում է ,,Бог троицу любит,,…արթուրբաղդասարյան-արատաշգեղամյան-րաֆֆիհովհաննիսյան…Մենք մեր խաբվելու լիմիտը սպառել ենք ու էլ սխալվելու իրավունք չունենք…
Վարդ կոշիկս, վարդ կոշիկս ,,,
Այո’ պետք է գործողությունների հստակ ծրագիր:
Հիմա այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել՝ ՏԻՄ ընտրություններում ընդդիմության
համատեղ համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ, համատեղ,
համատեղ հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե արգելելով ընտրություններից հետո հրապարակայնորեն իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնությունների մասին խոսելու «իրավունքից»:
Դա կլինի ՀՀԿ-ի իշխանազրկության գործընթացի փաստացի սկիզբը:
Միայնակ ղեկավարելով Ռաֆին ոչնչի չի կարող հասնել:
Էսպես անհամար զորքեր հավաքեց,
Եկավ Բաղրամյան, բանակը զարկեց
Ու ծանըր նըստեց Սերժիկ նախագահն։
-Սերժիկ նախագահն ելել է, եկել,
Եկել, Երևան բանակ է զարկել.
Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին…
Վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին…
Հագավ Րաֆֆին զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,
Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, բռնեց ձեռքը Արմենուհու,
Ժողովրդի առաջն անցավ.
-Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ խելք հավաքե՜ք,
Խելք հավաքիք՝ ելե՜ք, եկե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Րաֆֆին գող-գող եկավ, գընաց…
— Կըռիվ անենք, ասավ Սերժիկն,
Իմն է միայն զարկն առաջին։
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Րաֆֆին,
Գընաց, կանգնեց մարդկանց առաջին։
Եկավ, զարկեց. զարկի ձենից
Մոտիկ մարդիկ ողջ խըլացան։
— Գընա՜ց Րաֆֆի Հայոց տանից,
Գուժեց գոռոզ Սերժիկ Սաշիկն։
— Կենդանի՜ եմ, կանչեց Րաֆֆին,
Մին էլ արի՜ — հերթն ինձ հասավ։
— Սերժի՛կ, ասավ, ո՞ւմն է հերթը։
Սարսափ կալավ գող Սերժիկին,
Մահվան դողը ընկավ սիրտը
Ու տապ արավ գոռոզ հոգին։
Գընաց, խորունկ մի հոր փորեց,
Իջավ, մըտավ վիհն էն խավար,
Գնաց, փակվեց Բաղրամյանում,
Զորքը բերեց շուրջը պատեց։
Րաֆֆին ելավ ու փոթորկեց,
Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։