Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը զորավարից պահանջում է «կեղտոտ ոստիկանների» հրաժարականը

Ապրիլ 12,2013 18:54

Նա պահանջում է պատժել հատկապես այն ոստիկաններին, որոնք Արմեն Մարտիրոսյանին ծեծել էին:

Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը զորավար Վլադիմիր Գասպարյանից պատիժ պահանջեց իր խոսքերով՝ այն կեղտոտ ոստիկանի համար, ովքեր ռիսկ արեցին Արմեն Մարտիրոսյանի վրա ձեռք բարձրացնել: Նա պահանջեց այդ ոստիկանների հրաժարականը. «Ես չգիտեմ ով ինչպես, ով եղել է ժողովրդի կողքին ու իրենց չեն գնահատել, Թադեւոսյան, ներողություն, որ չեմ նկատել, բայց դու ինձ ողորմելի մի’ ասա եւ դու՝ մեր ընկեր դաշնակցական, Ռուստամյան, ոչ ոք թող մեր ժողովրդի վրա մատ թափ չտա: Երբ որ ես ասում եմ՝ ո՞ւր է ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, ես ասում եմ պաշտոնական ՀՅԴ-ի մասին, ոչ թե այն լավ երեխեքի մասին, որոնք եկել էին»:

Նա նաեւ վերլուծեց այն ամենը, ինչ կատարվեց ապրիլի 9-ին. «Մեկը եկավ թամաշայի համար, մյուսը՝ մտածելով, թե ոնց անեմ, որ ժողովրդի հաղթանակը գա: Բայց իրենք չհասկացան, որ իրենք գործ ունեն ոչ միայն Րաֆֆու հետ, այլ հայ ժողովրդի հետ: Բայց մենք չենք ընդունելու որեւէ մի դասալիք: Մենք ունենալու ենք հաղթանակ՝ առանց որեւէ մի կաթիլ արյան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դիմելով Սերժ Սարգսյանին՝ նա նշեց. «Պարոն Սարգսյան, ես արդեն ասացի, որ հայ ժողովուրդը չի ճանաչում եւ չի ընդունում այն գրասենյակը, այն երդումը եւ այնտեղ, որտեղ նստել եք դուք, պատկանում է հայ ժողովրդին: Մենք գալու ենք որակով եւ քանակով,գալու ենք խաղաղությամբ: Մենք պիտի գոռանք խաղաղություն: Թող ոչ մեկը գեղարվեստական թռիչք այստեղ չփնտրի: Ազատությունը դա կեղծ արժեք եւ կենաց չի: Մենք պատրաստ ենք ամեն օր, ամեն գիշեր առանց հուսահատվելու, ուժ տալով իրար՝ փոխել երկիրը: Այս իշխանությունը հրաժարական է տալու: Կեղծ ընդդիմությունները հրաժարական են տալու, որովհետեւ հաղթել է հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին: Թող ոչ մեկը չնեղանա իմ սուր խոսքից: Ես ձեզ հետ միասին իմ վրա վերցրեցի այդ պատասխանատվությունը եւ մինչեւ կյանքիս վերջը կստանձնեմ այդ պատասխանատվությունը:

Ով ուզում է քաղաքական դիակների մասին խոսել՝ իշխանությունից մինչեւ ընդդիմություն, դուք նույն սորտն եք, որովհետեւ հայ ժողովուրդը երբեք դիակ չի դառնա: Տանելու է այս պայքարը ոչ միայն սիրով, այլեւ իրավական եւ քաղաքական պայքար ենք տանելու: Հիմա ժամանակն է, որ տուն տունիկից դուրս գանք եւ հարգենք ժողովրդի որոշումը»:

Նա եւս մեկ անգամ կուսակցություններին կոչ արեց միասնության:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երազ says:

    Այո’ պետք է գործողությունների հստակ ծրագիր:

    Հիմա այդ ծրագրի կարևոր կետը կարող է լինել՝

    ՏԻՄ ընտրություններում ընդդիմության համատեղ հաղթանակը ՀՀԿ/ԲՀԿ/ՕԵԿ – ի նկատմամբ՝ ՀՀԿ-ին Դե Յուրե արգելելով ընտրություններից հետո հրապարակայնորեն իր մեծամասնություն ունենալու ստահոդ հավակնությունների մասին խոսելու «իրավունքից»:

    Դա կլինի ՀՀԿ-ի իշխանազրկության գործընթացի փաստացի սկիզբը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930