Այսօր Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգային ½ եզրափակչի վիճակահանությունը:
Կույր վիճակահանությունը գերմանաիսպանական հակամարտության մասնակիցներին բաժանեց այսպես. «Բավարիան» եզրափակչի համար կհանդիպի «Բարսելոնային», իսկ «Բորուսիան» ուժերը կչափի «Ռեալի» հետ:
Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 23-ին եւ 24-ին, պատասխան խաղերը` ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ