Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր սխալների մասին

Ապրիլ 12,2013 18:39

Նա բացատրություններ է տալիս ապրիլի 9-ի թյուրիմացությունների համար:

«Բարեւ Հայաստան: Հրաշալի օր է այսօր»,-այսօր Ազատության հրապարակում այսպես ողջունեց մարդկանց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չնայած սարսափելի տեղատարափ անձրեւին: Նրա խոսքերով՝ «Այն երդմնակալությունը, որ մենք արեցինք, տանելու ենք մինչեւ ՌԴ, Բրյուսել, Վաշինգթոն: Հիշեք մեր երդումը: Այդ երդումն ասաց, որ մեր մոտ ոչ մի դասալիք, ոչ մի դեպի արյունը տանող սրիկա, այլ հայ ժողովուրդը, որ բերեց փետրվարի 18-ին ձեր ու իմ հաղթանակը՝ աշխարհը պիտի ճանաչի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով. «Մենք չենք ճանաչում եւ չենք ընդունում այն կեղծ երդումը եւ կեղծ ընտրությունը, որ կատարեցին: Չենք ընդունում նրանց: Լինելով գործող իշխանության մեջ կամ թաքուն, որպես քաղաքացի ձեւանալով՝ փորձեցին կարիերա ձեւավորել՝ մեր արյան միջոցով»:

Ըստ նրա, այդ դասալիքները, որոնք իրենց քույր, եղբայրների արյունն էին ուզում՝ ավելի վատն են, քան իշխանությունները:

Նա նշեց, որ գուցե լիքը սխալներ է արել լիքը, բայց մի բան է խոստացել, որն անելու է՝ այս պայքարը տանելու է դեպի հաղթանակ եւ ոչ մի արյուն չի լինելու. «Ամեն մեկ իրավունք ունի քննադատել եւ ես ընդունում եմ: Ով ապրիլի 9-ին ներկա եւ տաքուկ կուսակցական գրասենյակներում օգտվելով իմ մի ժամվա բացակայությունից, ուզում էին իրենց քաղաքական ղեկավար համարել՝ ամոթ նրանց: Մենք չենք ընդունում պարոն Սարգսյանի այս ոչ դե յուրե, կեղծված իշխանությունը: Չենք ընդունում  նրանց՝ ոստիկան լինեն, թե անվտանգության ծառայող, կեղծ ընդդիմության ներկայացուցիչներ, ովքեր ուզում էին ժողովրդին արյան տանել: Ես թույլ չեմ տալու մեր արյունը»:

Խոսելով ապրիլի 9-ի մասին՝ նա ասաց, որ այդ օրը տուն չի գնացել. Եթե մի բան սխալ արեցի, դա նա էր, որ երբ մենք պիտի գնայինք Բաղրամյան, ժողովուրդը լավ չհասկացավ, որ մենք պիտի Բաղրամյանով գնայինք Ծիծեռնակաբերդ»,- պատմեց պարոն Հովհաննիսյանը:

Նա նաեւ պատմեց, թե ինչպես է կորել տիկին Արմենուհու կոշիկը, արյունոտված ընկել փողոցում. «Երբ որ ինձ գետնեցին եւ ես ալ 4 ոտանի կենդանի դարձա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Համլետ says:

    ,«Երբ որ ինձ գետնեցին եւ ես ալ 4 ոտանի կենդանի դարձա,,:Սա Րաֆֆիի միակ ճիշտ ինքնագնահատականն է:

  2. NNN says:

    Հենց դու քո ինքնագնահատականը հենց նոր տվեցիր:

  3. NNN says:

    Խոսքս Համլետ կոչեցյալին էր վերաբերում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930