Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը խմած մարդու էր»

Ապրիլ 12,2013 18:34

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ապրիլի 9-ի դեպքերը եւ անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանի եւ ոստիկանների հետ կապված միջադեպին, անընդունելի համարեց ոստիկանների պահվածքը.՝ «Դա չի տեղավորվում ոչ մարդկային, ոչ էլ իրավական շրջանակներում»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա ըստ Հարությունյանի, նրա կուսակիցները կրակն են ընկել առաջնորդի քայլերը մեկնաբանելու պատճառով: «Անպատասխանատվութուն է մանկական տարբերակով վերաբերվել ժողովրդին, կամ չհարգել»,- կարծում է Հարությունյանը:

«Փաստարկ» ակումբում օրերս կայացած ասուլիսում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը հայտարարել էր, թե միայն հարբածները կարող են իրենց այդպես պահել, եւ ինքը կասկածներ ունի, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ին հարբած էր:

Մեր զրույցում նա այս կապակցությամբ նշեց. «Ավելի լավ կլիներ, որ նա հարբած լիներ, որովհետեւ պահվածքը խմած մարդու էր, նա այդպիսի տեսք ուներ: Օյաղ մարդը նման ձեւով չի խոսի, իսկ նրա խոսացածը՝ կենացի մակարդակի էր: Նա կամ հարբել էր իր ստացած ձայներից, կամ չգիտեմ ինչից, որովհետեւ ուզում եմ հավատալ, որ օյաղ ժամանակ այդպես չի խոսում»:

Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցի հետ կապված էլ Հարությունյանը հավելեց. «Րաֆֆի Հովհաննիսյանին մեկնաբանելը շատ անշնորհակալ գործ է, ինքը վերջին հանրահավաքում էլ ասաց, որ առավոտյան արթնացել է ու ինքն իրեն հարց տվել, թե ինչ է ասելու: Հիմա ես չգիտեմ, թե այսօր, որ արթնացել է՝ այդ հարցն էլի իրեն տվե՞լ է , թե՞ ոչ: Բայց լուրջ չէ, որ իր կամ շատերի կարծիքով հաղթած թեկնածուն ասում է՝ գնում եմ Պուտինի հետ խոսեմ: Հայաստանի ոչ մի քաղաքական գործիչ նման բան չի ասել, այսինքն դուրս է գալիս, որ մեր պապան Պուտինն է, եւ ստացվում է Օբամայի հետ հարցերը լուծած է, հիմա էլ գնում է Պուտինի հետ խոսի: Րաֆֆի Հովհաննիսյանը միակ բանը, որ կատարեց՝ դա այն երդումն էր, որ ասում էր Սերժ Սարգսյանը կերդվի իմ դիակի վրայով: Փաստորեն նա դարձավ քաղաքական դիակ: Այդ ամբողջ ողբերգականության մեջ երեւի ամենալուսավոր կետը Վովա Գասպարյանն էր, որ զորավարից դարձավ վեհափառ, նրա հումորը հերիքեց եւ կարողացավ իրեն զսպել, որ չփռթկացնի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արամ Հարությունյանը այցելել էր Րաֆֆի Հովհաննիսյանին մարտի 14-ին. Րաֆֆի Հովհաննիսյանի Ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Եթե մի քանի մարդկանցից կազմված կուսակցության նախագահը Ռաֆֆիին արդեն քաղաքական դիակ է համարում, երևի թե կարծում է, որ ժողովուրդը հիմա էլ կշրջվի դեպի իր կողմը և իրեն կդարձնի ընդդիմադիր շարժման նոր առաջնորդ: Եղբայր, գոնե հիշիր, թե քանի տոկոս ձայն ես հավաքել 2008թ նախագահական ընտրությունների ժամանակ: Եթե այս անգամվա ընտրությունների ժամանակ թեկնածությունդ չհանեիր, անշուշտ նախորդի պես չնչին տոկոս կհավաքեիր: Պետք է վերջապես հասկանալ, որ բարոյական չէ, երբ շատ ցածր ընտրական վարկանիշ ունեցող թեկնածուն իրեն իրավունք է վերապահում չարախնդալ իրենից տասնյակ անգամներ շատ ձայներ հավաքած թեկնածուի ինչ-ինչ սխալների վրա և իր սրախոսություններից հրճվել ինքնահիացումով:

  2. NNN says:

    Եվ ոչ ոք չի ուզում հիշել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երկար ժամանակ հացադուլի մեջ է եղել և կարող էր նաև առողջական խնդիրներ ունենալ այդպիսի լարված իրավիճակում : Ավելի ձեռնտու է իհարկե ասել “խմած”: Զարմանալի է և ծիծաղելի նման մտածելակերպը , և իհարկե նաը հեգնական ժպիտ է առաջացնում….

  3. Maxim says:

    Արամ Հարությունյան, թվում էր թե նորմալ մարդ ես:

  4. Անյուտա says:

    Արամ Հարությունյանը իր անլուրջ թեկնածություն դնել-հանելը թողած, քննադատում է ընտրված լեգիտիմ նախագահին, միայն նախանձը արդեն բավական է այդ քայլին դիմելու համար, էլ չեմ ասում որ ինքը որպես քաղաքական գործիչ մինուս անվերջություն էլ չի իրենից ներկայացունում: ԵՊՀ-ում ինձ դասավանդել է բարձրագույն հանրահաշիվ, դասախոսությունների մակարդակը աննկարագրելի ցածր, ոնցոր մաթեմատիկայից է հեռու, էնպես էլ քաղաքականությունից: ՉԿԱՅԱՑԱԾ ՄԱՐԴ

  5. aragast says:

    Ռաֆֆի Հովհաննիսյանը, թեկուզ խմած էլ խոսի,էլի ես ընդունում եմ որ նա ազնիվ,պարզ, Հայ ժողովրդի մասին հոգ տանող մարդ է, նա կեղծություն չի սիրում,նա մեզնից յուրաքանչյուրից տարբերվում է այն բանով,որ իր մեջ չկա ոչ մի մասնիկ այն վատ սովորություններից, որոնք սովետական կարգերի ժամանակներից ներծծված են մարդկանց մտածելակերպի մեջ,և փոխանցված ժառանգներին։ Դրա համար էլ նրա համար շատ դժվար է հույս դնել իր ընտրողների մեծամասնության վրա։Մենք պետք է թոթափենք մեր վրայից վախը, ստրկամտությունը և անտարբերությունը,որ հասնենք արդյունքի։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930